ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Ժիրինովսկին` վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ, մարդ, ով խորապես հասկանում էր` ինչպես է դասավորված աշխարհն ու շատ բան էր կանխատեսում», – գրել է Վոլոդինը իր Տելեգրամ ալիքում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում