542.61
6.42
480.14
-6
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է Վանո Սիրադեղյանը

23:08
16 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է հայտնի քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։

Այս մասին հայտնում է «Չորրորդ իշխանություն» պարբերականը։

«Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին», – նշվում է հոդվածում։

Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երևանի քաղաքապետ։ 

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չէր։ ՀՀՇ վարչության անդամ։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը ավելի քան 20 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1999 թվականի մայիսի 3-ին Սիրադեղյանը ձերբակալվել է, իսկ 2000 թվականին հեռացել էր Հայաստանից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:
Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:05
01 Հունվարի 2022
Զգուշացե′ք, Ամանոր. ինչպե՞ս կերակրել երեխային տոնական օրերին
Ինչպե՞ս կերակրել երեխային տոնական օրերին
10:15
31 Դեկտեմբերի 2021
2022-ի հաջողակ ու անհաջողակ կենդանակերպի նշաններն ու Հայաստանի գլխին կախված վտանգները. աստղաբանը՝ գալիք 2022թ.-ի մասին (ՎԻԴԵՈ)
2022-ի հաջողակ ու անհաջողակ կենդանակերպի նշաններն ու Հայաստանի գլխին կախված վտանգները. աստղաբանը՝ գալիք 2022թ.-ի մասին. ՎԻԴԵՈ
17:37
28 Դեկտեմբերի 2021
Ամանորյա ո՞ր ճաշատեսակը որքան կարելի է պահել. պարզաբանում է սննդաբանը
Սննդաբանը «Նովոստի-Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում պարզաբանել է, թե Ամանորյա որ ճաշատեսակը որքան կարելի է պահել և ինչպես խուսափել թունավորումից
19:37
27 Դեկտեմբերի 2021
Ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին. ի՞նչ գույնի հագուստ հագնել Ամանորի գիշերը հաջողակ լինելու համար (ՖՈՏՈ)
Գալիք` 2022 թվականը կանցնի Սև ջրային վագրի հովանու ներքո։ Գույներ ընտրելիս վագրը թելադրում է իր օրենքներ, հատկապես եթե դա վերաբերում է տոնական հագուստին. ՖՈՏՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
12:37
24 Դեկտեմբերի 2021
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայոց լեզու կդասավանդվի
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО) հայոց լեզու կդասավանդվի
10:49
24 Դեկտեմբերի 2021
8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար
8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար
22:28
23 Դեկտեմբերի 2021
Հղի ժամանակ քնի տարբեր դիրքերը կարող են հանգեցնել պտղի մահվան
Հղի ժամանակ քնի տարբեր դիրքերը կարող են հանգեցնել պտղի մահվան
15:05
23 Դեկտեմբերի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ
11:49
20 Դեկտեմբերի 2021
Ինչպես է Մալենայի մայրը հուզվում` իմանալով դստեր հաղթանակի լուրը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Մալենայի մայրը հուզվում` իմանալով դստեր հաղթանակի լուրը. ՎԻԴԵՈ
16:57
16 Դեկտեմբերի 2021
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
16:01
16 Դեկտեմբերի 2021
Թե ոնց ես զխկացի. Նազենի Հովհաննիսյանը ցավոտ ընկնում է (ՎԻԴԵՈ)
Թե ոնց ես զխկացի. Նազենի Հովհաննիսյանը ցավոտ ընկնում է. ՎԻԴԵՈ