ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՈւՀԱ–ի «Հայկական հավաքական» թիմը տեղեկացրել է թիմի անդամ Հովիկ Գրիգորյանի մահվան մասին։ Նա 25 տարեկան էր։
Ինչպես հաղորդում է
«СобеседникАМ»–ը, հունվարի 8–ին Գրիգորյանի մոտ գրանցվել է գլխուղեղի կաթված, և նրան շտապ հոսպիտալացրել են։
Հովիկը սկսել է արագ ապաքինվել, և արդեն երկու շաբաթից` հունվարի 21–ին, բժիշկները որոշել են դուրս գրել նրան։
Սակայն երկու օր անց` հունվարի 23–ին, Գրիգորյանն ընկերների հետ հանգստանալու ժամանակ հանկարծակի ուշագնաց է եղել։ Նա բռնել է գլուխն ու սկսել ուժեղ գոռալ, ինչից հետո վայր է ընկել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա ընկել է կոմայի մեջ։
Թիմը հայտարարել է, որ սկսում է գումար հավաքել Գրիգորյանի բուժման համար, սակայն Հովիկին չի հաջողվել փրկել։ Նա մահացել է` չգալով գիտակցության։
Հովիկը «Հայկական թիմում» հայտնվել է շատ պատահական։ Նա սովորում էր «ՄԻՍիս» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանում, երբ 2013թ.–ին ВКонтакте–ում կարդացել է, որ թիմը փնտրում է անդամներ։ Արդյունքում, Հովիկն իր հումորի և անսպառ ուժի շնորհիվ դառնում է թիմի ամենաճանաչված խաղացողներից մեկը։
ՈւՀԱ–ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին։
Նոր սեզոնում «Հայկակակն թիմը» հանդես է գալու ՈւՀԱ–ի բարձրագույն լիգայում։–0–