Մահացել է Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը
20.11.2020,
17:19
Մահացել է Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀԿ–ի աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ և տեղափոխվել է արտերկիր։
Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ.–ի մարտի 6–ին Ստեփանակերտում զինծառայողի ընտանիքում։ Ավարտելով Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն և աշխատել է մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցիչ։ Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել։–0–
Загружается новость ... "Лево"