415.64
6.71
406.14
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի

10:34
08 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց: 

Woman page կայքը ներկայացնում է այդպիսի վեց հիվանդությունների ցանկը:

1. Բարձր ճնշում

Ըստ վիճակագրության, մարդկանց գրեթե 50 տոկոսը չգիտի, որ բարձր ճնշում ունի: Հիվանդությունն «ապրում է» մարդու մեջ, մինչև որ մի օր հանգեցնում է ինսուլտի, ինֆարկտի, կամ երիկամների հետ խնդիրներ են առաջանում: 
Եթե նույնիսկ կարծում եք, որ առողջ եք, և ձեզ ոչինչ չի անհանգստացնում, տարին առնվազն մեկ անգամ չափեք ճնշումը: Եթե բժշկի գնալու ժամանակ չունեք, մտեք մոտակա պոլիկլինիկա կամ ձեռք բերեք տոնոմետր և չափեք ճնշումը տան պայմաններում:

2. Ապնոեի նոպաներ երազի մեջ 

Շատերը կարծում են, թե ապնոե լինում է միայն ավելորդ քաշ ունեցողների մոտ: Դա այդպես չէ: 20-ից 70 տարեկան կանանց 50 տոկոսը տառապում է ապնոեից: Դա վիճակ է, որի ժամանակ քնած մարդու մոտ անսպասելի փակվում է շնչառությունը, ինչը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների և երկրորդ տիպի շաքարախտի:

Ամենից հաճախ ապնոե ախտորոշվում է կանանց մոտ: Դրա ամենաակնհայտ ախտանիշն անքնությունն է: Գիշերվա ընթացքում մարդը մի քանի անգամ արթնանում է ապնոեի հետևանքով: Եթե նկատել եք այդպիսի ախտանիշ, դիմեք բժիշկի: 

3. Գլաուկոմա

Գլաուկոման զարգանում է շատ դանդաղ, ինչի հետևանքով հիվանդը միանգամից չէ, որ նկատում է տեսողության վատացումը: Այն առաջանում է աչքի ճնշման խանգարման հետևանքով, ինչը դժվարացնում է հեղուկի շրջանառությունն աչքի մեջ: Այս վիճակն առաջացնում է տեսողության մշուշոտություն, տեսանելիության դաշտի նեղացում և արդյունքում կարող է հանգեցնել կուրության: Գլաուկոման առավել հաճախ հանդիպում է 40-ից բարձր մարդկանց մոտ: Եթե բարձր ռիսկի գոտում եք, տարին մեկ անգամ ստուգեք տեսողությունը:

4. Շաքարախտ

Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը միշտ չէ, որ վկայում է շաքարախտի բացակայության մասին: Վաղ փուլերում վիճակն ընթանում է գրեթե առանց ախտանիշերի: Բանալի բառը «գրեթե»-ն է: Ախտանիշեր, այնուամենայնիվ, կան` չորություն բերանում, ծարավ, հաճախամիզություն, անհստակ տեսողություն: Բայց այս ախտանիշերը հաճախ անտեսվում են, մինչև որ արդեն ուշ է լինում:

Սկսած 45 տարեկանից կանոնավոր կերպով ստուգվեք: Եթե ավելորդ քաշ ունեք, բարձր ճնշում կամ բարձր խոլեստերին, ապա ռիսկի գոտում եք:

5. Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ 

Վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ը տառապում են այս համախտանիշից: Սա մի վիճակ է, որի ժամանակ օրգանիզմում արտադրվում է տղամարդու հորմոնների մեծ քանակ, ինչի հետևանքով օվուլյացիայի և դաշտանային ցիկլի խանգարումներ են նկատվում: Բացի այդ, դիտվում է երկրորդ տիպի շաքարախտի զարգացման, սրտի խնդիրների, ապնոեի և էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկ:

Լսեք ձեր մարմինը: Պոլիկիստոզի դեպքում հաճախ շատ է երկարում դաշտանային ցիկլը (ավելի քան 35 օր), ցան է առաջանում (թեև վաղուց 16 տարեկան չեք), նոսրանում են գլխի մազերը և, հակառակը, ավելանում է մազերի աճը մարմնի վրա: Այդ ամենը կարելի է վերահսկել, եթե հետևում եք ձեր կենսակերպին: Ցածր ածխաջրածնային դիետան և կանոնավոր մարզումները լավագույն օգնականներն են: Բայց անպայման դիմեք բժիշկի, եթե նկատել եք ձեզ մոտ վերոնշյալ ախտանիշերը:

6. Թոքերի քաղցկեղ

Թոքերի քաղցկեղը կանանց և տղամարդկանց համար քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից է: Դրա վաղ փուլերն ընթանում են գրեթե առանց որևէ ախտանիշի: Իսկ ամենահակասականն այն է, որ հիվանդությունը կարող է զարգանալ նույնսիկ նրանց մոտ, ովքեր կյանքում չեն ծխել: 

Եթե երկար տարիներ ծխում եք, ապա հետազոտվեք: Ուշադրություն դարձրեք նաև չոր հազի, կրծքավանդակի ցավերի, խռպոտության, շնչառության պակասի վրա:

Եղեք առողջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
05 Օգոստոսի 2022
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը
Շատերս չենք էլ կասկածում, թե որքան վնասակար են առօրյա կյանքում օգտագործվող ու մեր կարծիքով «անվնաս» մթերքները
15:21
02 Օգոստոսի 2022
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում. ՎԻԴԵՈ
16:10
01 Օգոստոսի 2022
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
Ներկայացնում ենք ընթրիքի մի քանի տարբերակներ, որոնք կհավանեն ոչ միայն կազմվածքին հետևողները, այլ նաև նրանք, ովքեր համեղ ուտել են սիրում
16:17
29 Հուլիսի 2022
Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ
Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են բորբոքումը
12:37
28 Հուլիսի 2022
Երեք պատմություն` պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներից. կյանքն ախտորոշումից առաջ և հետո
Ներկայացնում ենք երեք պացիենտների պատմությունները, որոնց մոտ ախտորոշվել է պարբերական հիվանդություն
19:37
27 Հուլիսի 2022
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
16:15
25 Հուլիսի 2022
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
15:35
25 Հուլիսի 2022
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
12:19
25 Հուլիսի 2022
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
20:25
22 Հուլիսի 2022
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակը, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը
19:37
22 Հուլիսի 2022
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Ներկայացնում ենք 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ