ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան կտրուկ փոխվել է դստեր լույս աշխարհ գալուց հետո։ Նիհար ու նրբագեղ երգչուհին այժմ ունի կլորիկ կազմվածք, որը հաճույքով ընդգծում է պրովոկացիոն բեմական կոստյումների միջոցով, գրում է teleprogramma.pro–ն։
Դուբլինում կայացած իր վերջին համերգի ժամանակ Ագիլերան «ցնցել է» երկրպագուներին իր նոր զգեստով։
Համացանցում որոշ երկրպագուներ նշել են, որ Քրիստինայի մոդելային կազմվածքը մնացել է անցյալում, իսկ քիչ քանակի զգեստ կրելու սովորությունը մնացել է։ Երգչուհին իր հերթին վերջերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ է ուրախ իր արտաքինի փոփոխությունների կապակցությամբ։
«Երկար ժամանակ շատ նիհար եմ եղել։ Ինձ դուր է գալիս, որ հիմա ես փոխվել եմ։ Երջանկություն եմ զգում իմ ողջ մաշկով և բավարարված եմ ամեն ինչից։ Ընկերս սիրում է մարմինս և ես ինքս սիրում եմ այն», – երգչուհու խոսքերը մեջբերում է The Sun–ը։–0–