422.28
5.02
388.48
0
Եղանակը Երևանում
Հայ

Կրասնոյարսկի մանկավարժ Լուսինե Ջանգիրյանը ներառվել է աշխարհի լավագույն մանկավարժների 50–ակում

10:51
05 Ապրիլի 2020
© Լուսանկարը՝ school18.edusite.ru կայքից

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում բնակվող մանկավարժ Լուսինե Ջանգիրյանը ներառվել է աշխարհի լավագույն մանկավարժների 50–ակում` ըստ Global Teacher Prize մրցանակի և, հնարավոր է, շահի 1 մլն դոլար, գրում է «Կոմերսանտը»։

Ջանգիրյանն ընտրվել է աշխարհի 140 երկրներում ներկայացված 12 հազար թեկնածուներից։ Նա դասավանդում է անգլերեն Կրասնոյարսկի երկրամասի Աչինս քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում։

«Ես չեմ ուզում լինել սովորական, միօրինակ ուսուցիչ։ Դասերի ժամանակ տեսնում եմ, որ երեխաներին շատ է դուր գալիս իմ մոտեցումը, նրանց աչքերն առկայծում են», – նշել է Լուսինեն։

Ջանգիրյանն իր աշակերտներին թույլ է տալիս օգտվել բջջային հեռախոսներից, խաղալ հավելվածներով, շարժել դպրոցական նստարանները և բարձր ծիծաղել` նշելով, որ այդ ամենը «ստեղծում է հուզական բարենպաստ կրթական մթնոլորտ»։

Աչինսկի աշակերտները Skype–ով զրուցում են օտարերկրյա հասակակիցների հետ, նրանց նամակներ են գրում և անգամ այցելում հյուր` Հնդկաստան, Թայվան։

«Մեր ժամանակ չկային նման հնարավորություններ։ Հիմա էլ` տեխնոլոգիաների դարաշրջանում, ոչ բոլոր մանկավարժներն են այսպես անում, քանի որ այս գործում ներդնում ես քո ամբողջ անձնական ժամանակը», – նշում է ուսուցչուհին։

Ջանգիրյանը չի ափսոսում իր ժամանակը, գործարկել է սեփական նախագիծը, որը միավորում է բոլոր մայրցամաքների դպրոցականներին և մանկավարժներին։


Չորս տարի առաջ նա զեկույցով ելույթ է ունեցել Ռեդֆորդի համալսարանի կրթական կոնֆերանսի շրջանակում, երկու տարի առաջ ճանաչվել է
«Նորարար մանկավարժ» միջազգային մրցանակի հաղթողներից մեկը։ Իսկ այս տարվա հոկտեմբերին` եզրափակչում, լրջորեն պայքարելու է մանկարժական «նոբելյան» մրցանակի համար ոչ միայն 1 մլն դոլարի համար, այլև, ինչպես համառ Լուսինեի մասին ասել է համաշխարհային մրցանակի հիմնադիրը, որպեսզի «բոլորի ուշադրությունը գրավի այն անհավանական աշխատանքի վրա, որն ամբողջ աշխարհի մանկավարժները կատարում են ամեն օր»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց