Քորթնի Քարդաշյանը հրապարակել է իր հայկական playlist–ը (ՖՈՏՈ)
11.10.2019,
16:46
Քորթնի Քարդաշյանը հրապարակել է իր հայկական playlist–ը:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, Instagram–ի Stories բաժնում հրապարակել է իր հայկական playlist–ը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է երգացանկում, Քորթնին լսում է Վաչե Ամարյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Արմենչիկի, Super Saqo–ի, Նորոյի, Տիգրան Ասատրյանի, Մարտին Մկրտչյանի, Հարութ Բալյանի և այլոց ստեղծագործությունները։
Playlist–ին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Նշենք, որ Քարդաշյան քույրերը երեխաների հետ ժամանել էին Հայաստան` WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին։ Էջմիածնում մկրտվել է նաև Քիմը։–0–