433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը

13:07
16 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 40–ամյա Քորթնի Քարդաշյանը(Kourtney Kardashian) հայտարարել է, որ իրեն կողոպտել է վարձու աշխատողը։ Աստղի երեխաներին խնամող դայակն անսպասելիորեն անհետացել է` իր հետ վերցնելով ավելի քան 5 հազար դոլար, գրում է cosmo.ru–ն։ 

Քորթնին կիրակի երեկոյան է հասկացել, որ իր ընտանիքին կողոպտել են, երբ նկատել է, որ դրամապանակից անհետացել է 700 դոլար։ Նույն պահին պարզվել է, որ նրա նախկին ամուսնուն` լուսանկարիչ Սքոթ Դիսիկին ևս կողոպտել են, նրա մոտից անհետացել է 4500 դոլար։ Ընտանիքը կորցրել է նաև iPad–ը։ 

Քորթնին հաճախ է օգտվում օտար մարդկանց ծառայություններից տնային տնտեսություն վարելու հարցում։ Քարդաշյանների ընտանիքը շատ վարձու աշխատողներ ունի։ 

«Իմ տանը ողջ օրը մարդիկ են լինում, ում ես վստահում եմ, սակայն այստեղ ինչ–որ բան այնպես չէ», – նշել է աստղն իրերի և գումարի անհետացումից հետո։ 

Քորթնիի օգնականը` Մեգանն, օգնել է աստղին պարզել իրականությունը։ Քարդաշյանը նշել է, որ դայակին վճարել է 20 դոլար, իսկ մնացած թղթադրամները դրել է պայուսակի մեջ։ 

Загружается новость ... "Лево"

«Դրանք հաստատ այնտեղ էին։ Լինում է այնպես, որ դուք պարզապես գիտեք ինչ–որ բանի մասին։ Ես էլ գիտեմ, որ փողն այնտեղ է եղել, դա փաստ է», – նշել է Քորթնին։ 

Պարզվել է, որ Քորթնիի երեխաների նոր դայակին երկու անգամ նկատել են անվտանգության աշխատողները. աղջիկը լապտերով ինչ–որ բան է որոնել Քորթնիի գրասենյակում։ Պարզվել է նաև, որ խորամանկ կինը կարողացել է կոտրել «խելացի տուն» համակարգն ու միանալ էլեկտրոնային սարքերին։ 

«Ստացվում է, որ նա լսում է այն, ինչ մենք խոսում ենք հենց հիմա», – վրդովվել է Քորթնիի քույրը` Քլոյեն։ Աստղը հրամայել է աշխատակիցներին փոխել iTunes–ի ծածկագիրը, կարգավորել համակարգն ու անջատել իր հեռախոսին միացված բոլոր տնային սարքերը։ 

«Հպարտ եմ, որ մենք բռնեցինք նրան երկու շաբաթ անց` 2 տարվա փոխարեն։ Մնում է միայն զանգել ոստիկանություն։ Թող նրանք ամեն ինչ պարզեն», – նշել է ռեալիթի–շոուի աստղը։ 

Քորթնին նաև նշել է, որ այսուհետ ավելի ուշադիր է ստուգելու իր տուն մուտք գործող մարդկանց։

«Մեծ դաս քաղեցինք։ Հիմա ոչ ոք չի կարող գալ այստեղ հարցազրույցի առանց նշելու սեփական անունը, ազգանունն ու բնակության հասցեն», – Քորթնիի խոսքերը մեջբերում է Daily Mail–ը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով