ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոկոսի յուղը տնային պայմաններում մարմնի խնամքի համար օգտագործվող առավել տարածված բաղադրիչներից է:
Загружается новость ... "Лево"
Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և Բիրմայում կոկոսի յուղն ու կաթը նաև օգտագործում են մազերի խնամքի համար, որ դրանք արագ աճեն, փայլուն և մետաքսե փափուկ լինեն:
Միացնելով կոկոսի յուղը բուժիչ այլ նյութերի հետ` դուք կուժեղացնեք դրա դրական ազդեցությունը: Կոկոսի յուղը հարուստ է ճարպերով, որոնք սնուցում են գլխամաշկն ու մազերը, պայքարում է ինֆեկցիաների դեմ և նվազեցնում բորբոքումը:
Մազաթափությունը կանխելու համար խառնեք 3 ճաշի գդալ կոկոսի յուղը և 2 ճաշի գդալ եղեսպակի յուղը, տաքացրեք դրանք ցածր կրակի վրա, մինչև որ զանգվածը միատարր դառնա: Թողեք, որ սառչի: Տեղափոխեք ապակե ամանի մեջ և պահեք տնային ջերմաստիճանում: Քնելուց առաջ քսեք խառնուրդը գլխին և լոգանքի գլխարկով ծածկեք: Հաջորդ առավոտյան լվացեք մազերը շամպունով:
Կոկոսի յուղը նաև վերացնում է մազի փխրունությունը, կոտրունությունը: Այն հիդրոֆոբ է, ինչը նշանակում է, որ հետ է մղում ջուրը և պահում խոնավությունը մազի մեջ: Դրա համար խորհուրդ է տրվում քսել յուղը գլուխը լվանալուց 15 րոպե առաջ կամ մի փոքր քսել այն մազերի ծայրերին` կոտրվելուց դրանք պաշտպանելու համար:-0-