420.06
5.59
393.57
-6
Եղանակը Երևանում
Հայ

Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստ

10:15
10 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թեև երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում էական տարբերություններ գտնել տղամարդու և կնոջ ուղեղի միջև, բացառությամբ, թերևս, ոչ մեծ կառուցվածքային բաղկացուցիչների, վերջին տվյալները վկայում են, որ այդ հարցն այդքան էլ միանշանակ չէ:

Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք գերազանցում են տղամարդկանց հիշողության թեստերի հարցում: Բացի այդ, ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:

Այս նյութում ներկայացվում են տղամարդկանց և կանանց ուղեղի միանգամից հինգ տարբերություններ և տեղեկություն այն մասին, թե ինչու է դա կարևոր մեր հիշողության համար:

Կանանց հիշողությունն ավելի լավ է զարգացած

Neurology ամսագրում 2016 թվականի ուսումնասիրության հրապարակման արդյունքում հաջողվել է պարզել, որ կանայք ավելի լավ են անցնում խոսքի կամ լեզվի հետ կապված հիշողության թեստեր: «Իսկ քանի որ խոսքի հետ կապված թեստերը հենց նրանք են, որոնք օգտագործվում են Ալցհայմերի հիվանդության ժամանակ, կնոջ ուղեղի առավելությունը կարողանում է քողարկել տկարության զարգացման վաղ ախտանիշները»,- ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի գիտական նախագծերի ասիստենտ Էրին Սանդերմանը:

Այլ կերպ ասած՝ լեզվական լավ հիշողության շնորհիվ կանայք ընդունակ են փոխհատուցել ուղեղի ակտիվության նվազումը երկար ժամանակ, այնպես որ կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը վաղ փուլում զգալիորեն դժվարանում է: Բացի այդ, կնոջ ուղեղի կիսագնդերն ավելի լավ փոխազդեցություն ունեն միմյանց միջև:

Կնոջ ուղեղն ավելի է սեղմվում

Ֆինլանդիայի և Բրիտանիայի հետազոտողների խումբը 2016 թվականի հունվարին հայտնել է, որ կանայք կորցրել են ուղեղի ընդհանուր ծավալի ավելի մեծ մասը, քան տղամարդիկ գիտափորձի ինը տարվա ընթացքում:
Գիտնականներն աշխատել են 34-43 տարեկան մարդկանց խմբի հետ և հայտնաբերել են, որ ուսումնասիրության մեկնարկի պահից կանանց ուղեղն ավելի է փոքրացել, քան տղամարդկանց ուղեղի չափը: Լրացուցիչ ապացույցն այն է, որ նույն արդյունքներն են գրանցվել տարիքային ուրիշ խմբի (65- 82 տարեկան) նույն ուսումնասիրության դեպքում:

Բայց տղամարդու ուղեղը սեղմվում է տարբեր հատվածներում

Իսկապես, կնոջ ուղեղի ընդհանուր չափն ավելի է փոքրանում, սակայն տարբերությունն այն է, թե կոնկրետ որտեղ է կատարվում այդ սեղմումը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց ուղեղի առավել մեծ սեղմում է նկատվում ճակատային և քունքային հատվածում, որոնք կարգավորում են անձնային, էմոցիոնալ և ճանաչողական ֆունկցիաները, մինչդեռ կնոջ մոտ՝ հիպոկամպուսի և գագաթային հաըվածներում, որոնք մասնակցում են հիշողությանը, լեզվին, տարածական և տեսաընկալմանը:

Սեղմման հատվածներն ազդում են հիվանդությունների ռիսկի վրա

Այս պահին գոյություն չունեն հետազոտություններ, որոնք կհաստատեն տարբեր հիվանդությունների ռիսկի և այս կամ այն հատվածում ուղեղի սեղմման կապը: Բայց, այնուամենայնիվ, այդ թեմայով ուսումնասիրություններ են կատարվում, և կան ենթադրություններ, որ հենց այդ ցուցանիշներն են պայմանավորում կանանց մոտ Ալցհայմերի, իսկ տղամարդկանց մոտ՝ Պարկինսոնի հիվանդության առավել բարձր ռիսկը:

Էստրոգենը հավասարեցնում է կանանց և տղամարդկանց

Դաշտանադադարի ժամանակ էստրոգենի կտրուկ անկումը հաճախ հիշողության որոշակի կորստի է հանգեցնում:
«Բազմաթիվ կանայք կասեն ձեզ, որ դաշտանադադարի ժամանակ դուք կարծես մշուշում եք ձեզ զգում,- ասում է Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Դորեն Ռենտցը: - Երբ կանայք անցնում են այդ ժամանակահատվածը, նրանք կորցնում են տղամարդկանց նկատմամբ ունեցած հիշողության առավելությունը և հավասարվում են»: Բայց դեռ պարզ չէ, թե ինչպես է գործում էստրոգենը, քանի որ հորմոնալ թերապիան ընդունակ չէ վերադարձնել իրավիճակը ելակետայինին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
14 Դեկտեմբերի 2022
Երկշաբաթյա դիետա. 10 կգ նիհարելու պարզ միջոց
Ներկայացնում ենք երկու շաբաթ տևողությամբ դիետա, որի միջոցով հնարավոր է նիհարել 10 կիլոգրամ
12:11
07 Դեկտեմբերի 2022
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին