420.06
5.59
393.57
-3
Եղանակը Երևանում
Հայ

Կինը փրկվել է սրտի վեցժամյա կանգից հետո

15:15
08 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում բժիշկներին հաջողվել է փրկեկ բրիտանացի զբոսաշրջիկ կնոջ կյանքը, ում սիրտը վեց ժամով կանգ էր առել  Պիրենեյներ բարձրանալիս։ Այս մասին հայտնել է «Ինտերֆակսը»` հղում անելով BBC News-ին։

Загружается новость ... "Лево"

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին Կատալոնիայում, երբ 34-ամյա Օդրի Շումենը (Audrey Schoeman) իր ամուսնու՝ Ռոհանի հետ, սարն են բարձրացել և ձնաբուքի մեջ ընկել։ Ջերմիջեցման պատճառով կնոջ մոտ սկզբում խոսքային և շարժական խնդիրներ են առաջացել, հետո նա կորցրել է գիտակցությունը։ Երբ երկու ժամ հետո ամուսինների մոտ ժամանել են փրկարարները, Ռոհանը մտածել է, որ իր կինն արդեն մահացել է։ Այդ պահին Օդրի Շումենը չէր շնչում, սրտի զարկեր չկային և զարկերակը չէր զգացվում։

Բրիտանուհու մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 18 աստիճան։ Նրան տեղափոխել են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկը։ Այնտեղ բժիշկները հատուկ սարքավորում են օգտագործել, որպեսզի կնոջ մարմնից դուրս բերեն արյան մի մասը, հագեցնեն այն թթվածնով և հետ ներարկեն հիվանդի օրգանիզմ։ Այդ ժամանակ կնոջ մարմնի ջերմությունը բարձրացել է մինչև 30 աստիճան, բժիշկները դեֆիբրիլյատոր են  օգտագործել նրա սիրտը աշխատացնելու համար։

Բուժող բժիշկ Էդուարդ Արգուդոն (Eduard Argudo) բացատրել է, որ սարերում ցածր ջերմաստիճանն օգնել է պահպանել կնոջ ուղեղն ու մարմինը՝ թույլ չտալով քայքայվել, քանի դեռ նրա սիրտը չի զարկել։ Բժշկի խոսքերով, եթե նրա մարմնի ջերմաստիճանը սովորական լիներ, կինը վաղուց արդեն մահացած կլիներ։ Արգուդոյի խոսքերով այս դեպքն Իսպանիայի տարածքում արձանագրված ամենաերկար սրտի կանգն է։

Պատահարից 12 օր անց բրիտանուհուն դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա ձեռքերը ցրտահարումից մասնակի կորցրել են շարժունակությունը և զգայունությունը։ Չնայած դրան, Շումենը չի ցանկանում հրաժարվել լեռնագնացությունից և պատրաստվում է հաջորդ տարվա գարնանը նոր բարձրունքներ նվաճել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
14 Դեկտեմբերի 2022
Երկշաբաթյա դիետա. 10 կգ նիհարելու պարզ միջոց
Ներկայացնում ենք երկու շաբաթ տևողությամբ դիետա, որի միջոցով հնարավոր է նիհարել 10 կիլոգրամ
12:11
07 Դեկտեմբերի 2022
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին