ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է հարսանեկան զգեստով Չիկագոյում կազմակերպված երեկույթին, գրում է ELLE ամսագիրը։
Դա տեղի է ունեցել Քանյե Ուեսթի նոր ալբովի լսումներին Չիկագոյի մարզադաշտերից մեկում։ Հատուկ այս իրադարձության համար բեմի վրա տեղադրվել էր փոքր եկեղեցի, որի շուրջ հավաքվել էր հարյուրավոր ավտոմեքենաների շարասյուն։
Բայց ամենահիշվող պահը Քիմ Քարդաշյանի հայտնվելն էր՝ հարսանեկան զգեստով։ Balenciaga-ի երկար քողով զգեստը կարվել է հատուկ Քիմի համար։-0-