ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է Vogue ամսագրի հոնկոնգյան համարի շապիկը:
Ոճային ու գեղեցիկ ֆոտոշարքի արդյունքով հեռուստաաստղը կիսվել է Instagram-ի իր էջում:
Նա Vogue-ի ֆոտոշարքում կրում է սև կոստյում՝ այն համադրելով սև կրծկալի հետ:
Հեռուստաաստղը կոստյումը համադրել է բարձր գոտկատեղով սև տաբատի և մինիմալիստական ոճի ոսկե վզնոցի հետ: Տեսքը լրացրել է նրբագեղ դիմահարդարումն ու ալիքաձև վարսերը:
Քիմը բոլորովին այլ տեսք ունի երկրորդ լուսանկարում: Սև կոստյումի փոխարեն Քիմը կրում է սպիտակ տաբատ՝ համադրելով այն սպիտակ կրծկալի հետ: Մուգ մազերով գեղեցկուհին կրում է շքեղ ականջօղեր, մի քանի փայլուն ապարանջաններ ու մատանիներ:-0-