ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր շքեղ տունը։
Քիմը և նրա ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հարցազրույց են տվել
archdigest Instagram-յան էջին, որում պատմել են իրենց տան դիզայնի մասին։ Հարցազրույցի ընթացքում նրանց ավագ դուստր Նորթը վազել է Քիմի գիրկը և ամուսիններն ասել են, որ տան դիզայնի ոգեշնչման աղբյուրը հենց աղջիկն է եղել։
Նաև այն հարցին, թե վերջին անգամ երբ են օգտագործել իրենց լողավազանը, Քարդաշյանը պատասխանել է, որ երբեք չի լողացել դրանում, սակայն շատ է սիրում այն։-0-