Քիմ Քարդաշյանն Էջմիածնում երեխաների մկրտության նոր կադրեր է հրապարակել (ՖՈՏՈ)

11.10.2019, 22:29
Քիմ Քարդաշյանն Էջմիածնում երեխաների մկրտության նոր կադրեր է հրապարակել:
Քիմ Քարդաշյանն Էջմիածնում երեխաների մկրտության նոր կադրեր է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ի իր էջում հրապարակել է նոր կադրեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեխաների մկրտությունից։ 

«Մկրտություն», – գրել է նա` հրապարակելով լուսանկարները։ 

Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ հոկտեմբերի 7–ին այցելել էր Հայաստան` մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին։ Նույն օրը Քիմ Քարդաշյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել է իր երեխաներին։ Էջմիածնում մկրտվել է նաև Քիմը։–0–