ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը, կարծես, նոր սիրավեպ է սկսել` դեռևս պաշտոնապես վերջակետ չդնելով ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնական հարաբերություններում, գրում է mk.ru–ն։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, հեռուստաաստղն այժմ հանդիպում է CNN-ի հաղորդավար Վան Ջոնսի հետ։
Հետաքրքրական է այն փաստը, որ Ջոնսը նախկինում համարվել է Քարդաշյան–Ուեսթ ընտանիքի ընկերն ու ելումուտ է ունեցել նրանց տուն։
Չնայած, որ արևմտյան ԶԼՄ–ների բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Քարդաշյանի և Ջոնսի միջև սիրավեպ է, չի բացառվում, որ Քիմն ունի ոչ միայն անկեղծ զգացմունքներ, այլև փաստաբանի կարգավիճակ ստանալու ձգտում։ Հենց այդ հարցում էլ Քարդաշյանին կարող է օգնել Ջոնսը, ով ոչ միայն հեռուստահաղորդավար է, այլև փաստաբան և քաղաքական գործիչ։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնությունը ձախողվեց Քանյեի հոգեկան վիճակի պատճառով։–0–