478.29
7.18
454.86
+18
Եղանակը Երևանում
Հայ

Խռմփոցի 5 պատճառ, որոնց մասին դուք կարող եք չիմանալ

10:15
03 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Խռմփոցը քնի բավականին հաճախ հանդիպող խանգարում է։

Ինչպես Huffington Post–ին նշել է քնի խնդիրներով զբաղվող Ջագդիփ Բիջվադիան (Jagdeep Bijwadia), եթե որոշ դեպքերում խռմփոցը պարզապես անհարմար դիրքի հետևանք է, ապա կան դեպքեր, երբ այն վկայում է օրգանիզմում առկա որոշ խնդիրների մասին, գրում է med.vesti.ru–ն։

Ներկայացնում ենք խռմփոցի 5 պատճառ։ Նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում խորհուրդ ենք տալիս զբաղվել այդ խնդիրների բուժմամբ։

Ալկոհոլ քնից առաջ

Աշխատանքային օրվա վերջին մի բաժակ գինի խմելու սիրահարները կարող են մտածել, որ որևէ վատ բան չեն անում։ Սակայն ալկոհոլը թուլացնում է շնչուղիների մկանները, ինչը կարող է հանգեցնել ուժեղ խռմփոցի։

Խանգարված շնչառություն

Շնչառության խանգարումը խռմփոցի տարածված պատճառներից մեկն է։ Խանգարումը կարող է կապված լինել ինֆեկցիայի, ալերգիայի կամ քթի միջնապատի դեֆեկտների հետ։ Որոշ դեպքերում հնարավոր են պարզ միջոցներ, իսկ որոշների դեպքում անհրաժեշտ կլինի վիրաբուժական միջամտություն։ Խնդիրները լուծելու հարցում կարող է օգնել տան խոնավ մաքրումը, ննջասենյակից ծանր վարագույրների և խավոտ գորգերի վերացումը, որտեղ կարող են թաքնվել փոշու տզեր, որոնք առաջացնում են ալերգիա։

Մեջքի վրա քնել

Քնի ժամանակ տարբեր դիրքերը ևս նշանակություն ունեն։ Պարզվում է, որ մեջքի վրա քնող մարդիկ շատ ավելի հաճախ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են փորի կամ կողքի վրա։ Նման դեպքերում խռմփացնող մարդուն պետք է պարզապես խնդրել փոխել դիրքն` այդ սարսափելի ձայները դադարեցնելու համար, գրեթե 90% դեպքերում դա իսկապես օգնում է։

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ խռմփացնում են ավելի հաճախ և ուժեղ, քան նորմալ քաշով մարդիկ։ Դա տեղի է ունենում, քանի որ նրանց պարանոցի մկանները տոնուսի մեջ չեն։

Վահանաձև գեղձի խնդիրներ

Խռմփոցը վահանաձև գեղձի վիճակը ստուգելու ևս մի առիթ է։ Խռմփոցը հաճախ առաջանում է, երբ գեղձը բավարար ակտիվ չէ։ Վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորումը, համապատասխան դեղորայքի ընդունումը զարմանալի կերպով կարող են նվազեցնել խռմփոցի մակարդակը կամ վերացնել այն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
16:37
25 Ապրիլի 2022
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը