ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 35–ամյա ռեփեր Ջիգանի կինը` Օքսանա Սամոյլովան, Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ջիգանն իր 1–ամյա որդուն նոկդաունի ենթարկում։
«Երբ ուզում էիր բռնցքամարտով զբաղվել, բայց հայրիկը քեզ նոկդաունի ենթարկեց», – գրել է Սամոյլովան` հրապարակելով տեսանյութը։
Նա որպես հետգրություն ավելացրել է.«Դավիթիկը չի տուժել, նրան պարզապես տանձիկն է հարվածել»։
Ջիգանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես է մարզվում բռնցքամարտի «տանձիկի» վրա։
Մարզման ժամանակ մեկամյա Դավիթը հետաքրքրվում է տեղի ունեցածով ու մյուս կողմից մոտենում «տանձիկին»։ Ջիգանը չի նկատում և հարվածում է «տանձիկին», ինչի հետևանքով երեխան ընկնում է։–0–