ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոստովանել է, որ տառապում է լուրջ հիվանդությամբ։ Այս մասին նա գրել է Instagram–ի իր էջում։
«Այն ժամանակ, երբ շատերն ասում էին, որ Ջասթին Բիբերը վատ տեսք ունի, մետամֆետամին է օգտագործում և այլն, նրանք անգամ պատկերացում չունեին, որ ինձ մոտ վերջերս ախտորոշել են Լայմի հիվանդություն։ Բացի այդ, ունեցել եմ քրոնիկ մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել է մաշկիս, գլխուղեղի աշխատանքի և ընդհանուր առողջության վիճակի մասին», – գրել է Բիբերը։\
Նա խոստացել է հրապարակել իր խոսքերը հաստատող փաստաթղթեր։
«Դուք կարող եք իմանալ, թե ինչի դեմ էի պայքարում և ինչպես կարողացա հաղթահարել։ Դրանք երկու ծանր տարիներ էին, սակայն ճիշտ բուժումը կօգնի հաղթահարել այս անբուժելի հիվանդությունը։ Ես կվերադառնամ և կլինեմ ավելի լավը, քան երբևէ», – նշել է երգիչը։
Երգիչը երկար ժամանակ գաղտնի էր պահում տեղեկատվությունն այն մասին, որ տառապում է Լայմի հիվանդությամբ։ Սակայն ճիշտ բուժման շնորհիվ Բիբերը վիճակը սկսել է լավանալ, և շուտով նա կկարողանա թողարկել երկար սպասված ալբոմն ու մասնակցել հյուրախաղերին։
Լայմի հիվանդությունն առաջանում է տիզի կծելու հետևաքով։ Իր ախտանիշներով հիվանդությունը նման է գրիպին։ Կարող է նաև առաջանալ ցան, տենդ, հոդացավեր, ցավեր սրտի շրջանում և նևրալգիա։–0–