571.39
6.68
484.93
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ժամանակակից արվեստի գործերին ծանոթանալու նոր հնարավորություն. Արմենիա Արթ Ֆեյրի մեկնարկը

18:29
31 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից, իր պաշտոնական բացումը կմեկնարկի այսօր՝ մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում:

Նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաև խթանել Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացմանը՝ Ամերիաբանկը միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես Գլխավոր հովանավոր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, Երևան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից:

Ծրագրի շրջանակներում մեկնարկել են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում և «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից. միջոցառումները կուղեկցվեն ձայնային պերֆորմանսներով և շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:23
18 Սեպտեմբերի 2021
Բացահայտվել է սրտի համար ամենաօգտակար մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար մթերքը

13:00
17 Սեպտեմբերի 2021
Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է,ՎԻԴԵՈ
12:18
14 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ն YouTube–յան ալիքում ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը. բաց չթողե′ք, հաստատ ուրախ է լինելու.ՎԻԴԵՈ
21:15
13 Սեպտեմբերի 2021
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (ՎԻԴԵՈ)
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառում է կատարել․ՎԻԴԵՈ
18:25
13 Սեպտեմբերի 2021
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
Հայտնի է սուրճի չարաշահման վտանգը
15:38
13 Սեպտեմբերի 2021
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի.ԱՆ–ն պարզաբանում է
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի
14:29
13 Սեպտեմբերի 2021
Դդմի օգտակար հատկությունները
Ներկայացնոմ ենք «ամենաաշնանային» բանջարեղենի օգտակար հատկությունները
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ

14:48
09 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
10:44
09 Սեպտեմբերի 2021
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորն աշնան ամենակարևոր մրգերից է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը