412.53
5.1
388.63
+10
Եղանակը Երևանում
Հայ

Իրանում կորոնավիրուսի 13 դեպք է արձանագրվել, Հայաստանն արձագանքում է

17:17
21 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իրանի առողջապահության նախարարությունն արձանագրել է կորոնավիրուսով վարակի ևս 13 դեպք։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին։

Այսպիսով, արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18–ի, որոնցից երկուսը` մահվան ելքով։

«Ստուգման արդյունքում այսօր արձանագրվել է վարակի 13 նոր դեպք», – նշվում է Ջահանպուրի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, նոր հիվանդների մեծ մասը Կումի բնակիչներ են (շիա մահմեդականների ուխտագնացության վայրը), որտեղ առաջին անգամ արձանագրվել է վիրուսը։ 13 վարակվածներից յոթը գտնվում են Կումում, վիրուսը հասել է նաև Թեհրան, որտեղ գրանցվել է վարակի 4 դեպք, ևս երկուսը Գիլյան նահանգում են։
Նախօրեին Կումի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Ռեզա Հադիրը տեղեկացրել է, որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրիտիկական չէ, մտահոգության առիթ չկա։

Հայաստանի արձագանքը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ գերատեսչությունը հետևում է նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Իրանում:

 «Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում` տեղեկացնելով, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել:

«Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով», – հայտարարել է նախարարը:

Վիրուսի մասին

Չինաստանի իշխանությունները դեկտեմբերի 31–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրեցին երկրի կենտրոնական մասում` Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գրանցված անհայտ ծագման թոքաբորբի բռնման մասին։

Մասնագետները պարզեցին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն բռնկումը համարեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։

Չինաստանում վարակվածների հաստատված թիվը գերազանցել է 75,4 հազարը, որից 2236 մարդ մահացել է։ Մեկ օրում գրանցվել է 889 նոր դեպք` կրկնակի ավել, քան մեկ օր առաջ։ Եվս 26 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան հազար դեպք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում