Ինչու՞ չի կարելի խմել սառցե ջուր.պարզաբանում են գիտնականները
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շոգ եղանակին շատ ես ուզում խմել թարմացնող և սառը հյութ։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցե հյութերը կարող են վնասել առողջությանը, գրում է medikforum.ru–ն։
Եթե ունեք կանոնավոր գլխացավեր, ավելի լավ է խմել սառը կամ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Cephalalgia ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, ուսումնասիրությանը մասնակցած 669 կանանցից 51–ը նշել է, որ գլխացավ է ունեցել մոտ 150մլն սառցե ջուր ձողիկով խմելուց հետո։ Ուսումնասիրության հեղինակները պարզաբանել են, որ գլխացավի պատճառն ամենայն հավանականությամբ քիմքի սառեցումն է։
Current Neurology and Neuroscience Reports ամսագրում 2019թ.–ին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սառցե ջուրը ավելի շատ է գրգռում մարմինը, քան սառույցը։ Ավելի շատ բացասական ազդեցության են ենթարկվում միգրենին հակված մարդիկ։–0–