Ինչպիսի՞ սնունդ ուղարկել երեխայի հետ դպրոց. դիետոլոգն անդրադառնում է «առողջ ափսեի» բաղադրիչներին
19.03.2022,
13:37
Բազմաթիվ ծնողների մտահոգում է այն հարցը, թե ինչ սնունդ ուղարկել երեխայի հետ դպրոց, որպեսզի այն ոչ միայն հագեցնի քաղցը, այլև լինի սննդարար ու պակաս վտանգավոր աճող օրգանիզմի համար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բազմաթիվ ծնողների մտահոգում է այն հարցը, թե ինչ սնունդ ուղարկել երեխայի հետ դպրոց, որպեսզի այն ոչ միայն հագեցնի քաղցը, այլև լինի սննդարար ու պակաս վտանգավոր աճող օրգանիզմի համար։ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանի հետ:
Ի՞նչ սնունդ ուղարկել երեխայի հետ դպրոց
Միրզոյանի խոսքով, երեխաների սննդակարգում շատ կարևոր են բոլոր սննդանյութերը՝ ինչպես սպիտակուցները, այնպես էլ երկար ածխաջրերն ու վիտամինները։ Որպես էներգիայի հիանալի աղբյուր՝ երեխայի հետ պետք է դպրոց ուղարկել երկար ածխաջրեր պարունակող սնունդ, օրինակ՝ հաց, լավաշ, հատիկավորներ (հնդկաձավար, եգիպտացորեն, բրինձ): Մրգերն ու բանջարեղենը ևս շատ կարևոր են, ուստի այս մթերքները ևս պետք է գերակշռեն երեխայի սննդակարգում: Իսկ կշտանալու զգացողությունն ապահովելու համար սննդակարգում պետք է ներառել սպիտակուցներ, օրինակ՝ միս, կաթնամթերք, լոբազգիներ, ձու: Այս մթերքները բավական արագ են հագեցնում, ինչն օգնում է երեխային երկար ժամանակ քաղցի զգացում չունենալ: Լավաշը, պանիրը, բանջարեղենը, չորահացիկները, յոգուրտը, միրգը հանգիստ կարելի է երեխայի հետ դպրոց ուղարկել։ Դրանք առողջարար են, օգնում են երեխային ծանր սննդի փոխարեն ավելի թեթև ու հագեցնող սնունդ ընդունել:
Սննդաբանի խոսքով, հայաստանյան դպրոցներում երեխաները մեծ մասամբ սխալ են սնվում: Ընդմիջմանը հիմնականում ուտում են բուլկի, խաչապուրի, հոթ դոգ կամ էլ կես մատնաքաշի մեջ դրված երշիկ ու պանիր: Նման մոտեցումը սխալ է։ Առհասարակ, երեխաների սննդակարգում արագ սնունդը, վերամշակված սննդամթերքներն ու գազավորված ըմպելիքները պետք է 10 %-ից պակաս կազմեն։
Ի՞նչ անել երեխայի մեջ գրագետ սնվելու սովորույթը զարգացնելու համար

Միրզոյանը նշում է, որ շատ կարևոր է երեխայի հետ դպրոց ուղարկել այնպիսի սննդամթերք, որն առողջարար է և դուր է գալիս երեխային։ Ամենակարևորը, այնպես անել, որպեսզի երեխան ցանկանա այն ուտել։ Այսինքն սնունդը պետք է լինի գեղեցիկ, գունավոր, բազմազան, չկրկնվող, մատուցված լինի ինչ-որ հետաքրքիր տարրայի մեջ։ Սա վերաբերում է նաև տանը պատրաստվող սննդին։ Երեխաների սննդակարգը պետք է ներառի սննդանյութերի մաքսիմալ խմբեր` տարբեր սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ։
Ողջ օրվա ընթացքում երեխայի սննդի ընդունումն անպայման պետք է ներառի նախաճաշը, դասամիջոցի ուտեստը, ճաշը և ընթրիքը: Կախված տարիքից, դպրոցից և զբաղվածությունից երեխայի մոտ փոքր տարիքից պետք է ձևավորել սննդի ընդունման ճիշտ ռեժիմ: Կարևոր են նաև սննդի ընդունման ժամերը, դրանք ամեն օր պետք է նույն ժամին լինեն, որպեսզի երեխայի մոտ սովորություն դառնա։ Սննդի ընդունումների միջև ընկած ժամանակահատվածն էլ չպետք է 4 ժամից ավել լինի։
«Առողջ ափսե»

Առողջ սննդակարգի կարևոր կետերից մեկը ճիշտ ու բալանսավորված սնունդն է: Այդ բալանսում պետք է լինեն, թե´ ընդունած, թե´ ծախսած կալորիաները: Բայց, քանի որ այս հաշվարկը բավականին բարդ է, և միշտ չէ, որ ստացվում է ճիշտ հաշվարկել, այդ պատճառով հնարել են «առողջ ափսե»-ի մեթոդը: Եթե օրվա ընթացքում երեխաների համար 2-3 անգամ հավաքեք առողջ ափսե, ապա կունենաք առողջարար ու բալանսավորված սննդակարգ: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ «առողջ ափսե» հավաքել (օրինակ՝ նախաճաշ և ճաշ, կամ ճաշ և ընթրիք):
Ինչպես նշում է Միրզոյանը, «առողջ ափսե»-ն առողջ սննդի ընդունման թերևս ամենաընդունված ու ճիշտ մոդելն է: Այն իրենից ներկայացնում է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն, սպիտակուցներ և ածխաջրեր։ Հիմնական սննդընդունումներին ափսեի կեսը պետք է լցված լինի մրգով կամ բանջարեղենով, մեկ քառորդը պետք է կազմեն սպիտակուց պարունակող սննդամթերքը, և ևս մեկ քառորդ պետք է հատկացնել ածխաջրեր պարունակող սննամթերքին։ Այս մեթոդով կարող են առաջնորդվել և´ երեխաները, և´ մեծահասակները։
Միրզոյանը նաև ընդգծեց, որ վաղ տարիքից ճարպակալման գործընթացը կանխարգելելու համար շատ կարևոր է, որպեսզի երեխան սովորի դանդաղ ծամել։ Պետք է սննդընդունումներին անջատել հեռախոսը, պլանշետը, հեռուստացույցը և նայել սննդին: Գիտակցված սննդընդունման հասնելու համար կարևոր է, որպեսզի երեխան հասկանա, թե երբ է սոված, և երբ է կշտանում։ Երեխայի մոտ պետք է ձևավորել սովորություն, որպեսզի սնվի այն ժամանակ, երբ քաղց է զգում և դադարեցնի սննդընդունումը, երբ արդեն հագեցվածություն է զգում։-0-