Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա

19.04.2021, 15:37
Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա
Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի-Արմանիա/. Կանադայի փորձագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է կովի կաթի օգտագործումն ազդում է երեխայի հասակի վրա:

Մասնագետները գնահատել են 24 - 72 ամսական 5034 երեխաների առողջությունը: Նրանցից 13%-ն ամեն օր կովի կաթ է խմել, 13%-ն այլ կաթ է օգտագործել, իսկ 5%-ը երկու տեսակի կաթն էլ օգտագործել է։

Երեխաները, ովքեր չէին հրաժարվում գիշերը մի բաժակ կովի կաթից, 0.4 սմ-ով ավելի բարձրահասակ էին, քան մյուսները: Տորոնտոյի մասնագետները բացահայտել են, որ մի բաժակ կովի կաթը միջին ցուցանիշի համեմատ 0,2 սմ–ով հասակն ավելացնելու երաշխիք է, գրում է moya-planeta–ն` հղում անելով EurekAlert-ին։

Загружается новость ... "Лево"

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այդպիսի արդյունքի պատճառը կովի կաթում սպիտակուցների բարձր պարունակությունն է: Երկու բաժակ կովի կաթը պարունակում է 16 գրամ սպիտակուց, այսինքն` երեք տարեկան երեխային անհրաժեշտ սպիտակուցների 100%-ը:

Համեմատության համար նշենք, որ երկու բաժակ նուշի կաթը պարունակում է 4 գ սպիտակուց, այսինքն` ամենօրյա նորմայի միայն 25%-ը:

Փորձագետները նշում են, որ հասակը երեխաների ընդհանուր առողջության և զարգացման կարևոր ցուցանիշներից է: Կովի կաթը դիետիկ սպիտակուցի և ճարպի հուսալի աղբյուր է, որոնք անհրաժեշտ սննդարար նյութերից են` վաղ մանկության տարիքում հասակի ապահովման համար։–0–