ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հաշված րոպեների ընթացքում ծիծաղեցնում և զվարճացնում իր 2 տարեկան երկվորյակներին`Նիկոլասին և Լյուսիին։
«Երեք երեխա է տեսանյութում», – գրել է Իգլասիասը` հրապարակելով տեսանյութը Instagram–ի իր էջում։
Հիշեցնենք, որ Էնրիկե Իգլեսիասն ու հայտնի թենիսիստուհի Աննա Կուրնիկովան միասին են 2001թ.–ից, նրանց սիրավեպը սկսվել է, երբ նրանք ծանոթացել են Իգլեսիասի Escape երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ 2017թ.–ի դեկտեմբերի 16–ին նրանք դարձել են երկվորյակների ծնողներ։–0–