ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հապալասը կօգնի երեխաներին ավելի ճշգրիտ և արագ կատարել առաջադրանքները։
Քննություններից առաջ երեխաները պետք է հապալաս ուտեն։ Ռեդինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հապալասը նպաստում է ուղեղի կարճաժամկետ ակտիվացմանը։ Այս մասին գրում է
life.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։
Գիտնականներն աշխատել են ցածր դասարանների աշակերտների հետ։ Նրանք երեխաներին տվել են ոչ շատ բարդ առաջադրանքներ։ Յուրաքանչյուր դպրոցական պետք է համակարգչի էկրանի վրա հետևեր սլաքների տեղաշարժին։ Միաժամանակ, երեխաները պետք է սեղմեին ստեղնաշարի կոնկրետ կոճակին, որը համապատասխանում էր սլաքների ուղղությանը։
Առաջադրանքից առաջ հապալասի հյութ խմած երեխաները 10%–ով ավելի արագ և ճշգրիտ են կատարել առաջադրանքը։–0–