ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջերկրածովյան խոհանոցում բուսայուղը հաճախ փոխարինում են ձիթապտղի յուղով: Այն նույնիսկ անվանում են «հեղուկ ոսկի»: Եվ ահա ինչու, գրում է fitnessi.ru կայքը:
• Ձիթայուղը պարունակում է ավելի շատ օլեինաթթու, քան արևածաղկի ձեթը: Այդ ճարպաթթուն շատ կարևոր է օրգանիզմի համար, այն նպաստում է մարսողական գործընթացներին և դարձնում է ձիթապտղի յուղը դիետիկ:
• Ձիթայուղը նվազեցնում է երկրորդ տեսակի շաքարախտի առաջացման ռիսկը:
• Այն, կախված տեսակից, պարունակում է 55- 85% մոնոչհագեցած ճարպաթթուներ, որոնք բնական հակաօքսիդանտներ են, հարուստ են պոլիֆենոլներով և նպաստում են «վատ» խոլեստերինի դուրս բերմանը:
• Ձիթայուղն ունի օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուների օպտիմալ հարաբերակցություն (4:1):
• Ձիթայուղը խոչընդոտում է աթերասկլերոզի զարգացմանը` պաշտպանելով բջիջները թթվեցումից:
• Ձիթայուղն ամրացնում է ոսկրահյուսվածքը, խոչընդոտում օրգանիզմի ծերացմանը, ճնշում է բորբոքային գործընթացները և նույնիսկ բարելավում է տեսողությունը:
• Տաքացնելիս, եթե այն extra virgin տեսակի չէ, շատ ավելի պակաս վտանգավոր նյութեր են
առաջանում, ուստի պիտանի է տապակելու համար: Հետևաբար, ջերմամշակում պահանջող մթերքներն ավելի լավ է պատրաստել ձիթայուղով, բայց միաժամանակ պետք է հիշել, որ էժան տեսակների մեջ վիտամիններն ավելի քիչ են, քան սովորական արևածաղկի ձեթում:
Ընտրեք իտալական արտադրության և ապակե մուգ շշերով ձիթայուղ: Ամենաօգտակարն այս տեսակներից extra virgin չզտված ձիթայուղն է` այն մուգ կանաչ գույն ունի: Բացի այդ, պետք է նայել պիտանելիության ժամկետը և որ թթվայնությունը լինի ոչ ավելի, քան 1 տոկոս:
Եղեք առողջ -0-