540.24
6.13
482.57
0
Եղանակը Երևանում
Հայ

Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

20:17
24 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թերևս միֆ է այն կարծիքը, թե նախաճաշն անհրաժեշտ է նիհարելու համար։ Յուրաքանչյուր մարդու կենսառիթմերն անհատական են, և կան մարդիկ, որոնք պարզապես չեն կարող արթնանալուց անմիջապես հետո ուտել և սահմանափակվում են միայն մեկ բաժակ սուրճով: Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, գրում է bazaar.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է պետք ուտել նախաճաշին նիհարելու համար:

Ավելի լավ է հրաժարվել նախաճաշին մեկ բաժակ սուրճ խմելու և կրուասան կամ մի քանի միրգ ուտելու սովորությունից։ Այս մթերքները գրեթե ամբողջությամբ բաղկացած են արագ ածխաջրերից, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում: Բարձրացմանը հետևում է կտրուկ նվազում, և մեկ ժամվա ընթացքում կրկին քաղցի զգացում է առաջանում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունները խիստ ազդում են տրամադրության վրա. ավելանում է անհանգստությունն ու հոգնածությունը, իսկ դա հաստատ հարկավոր չէ առավոտյան:

Առավոտյան սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներով և դանդաղ ածխաջրերով հարուստ մթերքներ: Օրգանիզմից շատ ժամանակ և էներգիա կպահանջվի դրանք յուրացնելու համար, ինչը նշանակում է, որ կարող եք հանգիստ դիմանալ մինչև ճաշ՝ չունենալով քաղցի զգացողություն:

Չպետք է մոռանալ նաև բջջանյութի և առողջ ճարպերի մասին: Բջջանյութով հարուստ բանջարեղենը խթանում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ գիշերը մեր օրգանիզմում բոլոր գործընթացները զգալիորեն դանդաղում են: Առողջ (չհագեցած) ճարպերով հարուստ մթերքները կօգնեն երկար ժամանակ մոռանալ քաղցի մասին և օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ ճարպաթթուներով։
Հաշվի առնելով այս կանոնները` պետք է ընտրել նախաճաշի այն տարբերակները, որոնք ձեզ դուր են գալիս: Այն կարող է լինել ֆիթնես բլոգերների սիրելի ավոկադոյի տոստը, խաշած ձուն կամ օմլետը, վարսակափաթիլներով և հատապտուղներով շիլան և այլն:–0–
Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
27 Հունվարի 2022
Թող այս վիդեոն քեզ ետ բերի իրականություն. Արամ MP3–ի տեսանյութը դարձել է «վիրուսային» համացանցում (ՎԻԴԵՈ)
Թող այս վիդեոն քեզ ետ բերի իրականություն. Արամ MP3–ի տեսանյութը դարձել է «վիրուսային» համացանցում. ՎԻԴԵՈ
13:09
27 Հունվարի 2022
«Մանկական Եվրատեսիլ 2021»–ում հաղթած Մալենան վիրահատվել է (ՖՈՏՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2021»–ում հաղթած Մալենան վիրահատվել է. ՖՈՏՈ
13:31
26 Հունվարի 2022
«Երբ ռեստորան գնալուց QR կոդ չես ունենում». Մկոն ջղային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Երբ ռեստորան գնալուց QR կոդ չես ունենում». Մկոն ջղային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
15:11
25 Հունվարի 2022
Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից նվեր է ստացել ու հրապարակել նվերի լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից նվեր է ստացել ու հրապարակել նվերի լուսանկարը. ՖՈՏՈ
18:56
23 Հունվարի 2022
Երևանում պայթյուն է որոտացել ու հրդեհ առաջացել. «Գազպրոմ Արմենիա»-ն հանդես է եկել հայտարարությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում պայթյուն է որոտացել ու հրդեհ առաջացել. «Գազպրոմ Արմենիա»-ն հանդես է եկել հայտարարությամբ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:57
21 Հունվարի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Ներկայացնում ենք սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
10:00
21 Հունվարի 2022
Ինչի հետ չարժե թեյ խմել. պարզաբանում է դիետոլոգը
Սննդաբանը պարզաբանել է, թե ինչի հետ չարժե թեյ խմել
15:51
20 Հունվարի 2022
Ճարպն այրող վեց մթերք
Ներկայացնում ենք վեց մթերք, որոնք օգնում են այրել ճարպը
15:57
19 Հունվարի 2022
5 օգտակար մթերք հիպերտոնիայով հիվանդների համար
5 օգտակար մթերք հիպերտոնիայով հիվանդների համար
15:14
19 Հունվարի 2022
Վոլոչկովան սկանդալ է սարքել օդանավում (ՎԻԴԵՈ)
Վոլոչկովան սկանդալ է սարքել օդանավում.l ՎԻԴԵՈ
13:11
19 Հունվարի 2022
Որո՞նք են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը
Ներկայացնում ենք կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանիշերը
16:07
18 Հունվարի 2022
«Սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովոր եմ». Գոհար Ավետիսյանը վերջապես խոսել է ամուսնուց բաժանվելու մասին (ՖՈՏՈ)
«Սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովոր եմ». Գոհար Ավետիսյանը վերջապես խոսել է ամուսնուց բաժանվելու մասին. ՖՈՏՈ