412.18
4.03
387.5
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ նվեր ընտրել Մարտի 8-ին կնոջ համար՝ ըստ կենդանակերպի նշանի. խորհուրդներ`աստղաբաններից

11:38
04 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Շուտով Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը։ Տղամարդիկ արդեն սկսել են փորփրել համացանցը, որպեսզի հասկանան, թե ինչպես են շնորհավորելու իրենց սիրելի կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Որպեսզի նվերն ուրախացնի ձեր սիրելիին, աստղաբանները, ըստ ձեր սիրելիի կենդանակերպի նշանի, Մարտի 8-ին ընդառաջ անակնկալների գեղեցիկ ցանկ են կազմել:

Խոյ

Овен 8 марта

Խոյ կանայք ռոմանտիկ են, սիրում են արտասովոր և փայլուն իրեր: Նրանք միշտ հետևում են նորաձևությանն ու բրենդներին։ Խոյերը հաճախ են գնում մարզասրահ, այնպես որ նրանց կարելի է գեղեցկության սրահի կամ մարզասրահի աբոնեմենտ նվիրել։ Կոսմետիկայի գեղեցիկ հավաքածուն ևս հիանալի նվեր կլինի ձեր սիրելիի համար։ Լավագույն տարբերակ կլինի նաև համերգի տոմսը, ճամփորդությունը կամ պարզապես լավ կազմակերպված պիկնիկը բնության գրկում։

Ցուլ

Телец 8 марта

Այս նշանի կանայք սիրում են թանկարժեք նվերներ ստանալ, գնահատում են շքեղությունը: Նրանց համար իդեալական նվեր կլինեն թանկարժեք զարդերը։ Իսկ եթե չգիտեք` ինչ նվիրել, ապա կարող եք տան համար որևէ իր վերցնել, օրինակ՝ անկողնային ծածկոց կամ վերմակ: Ցուլ կանայք չեն սիրում անպետք իրեր։ Եթե ​​ցանկանում եք օծանելիք նվիրել, ապա աստղաբանները խորհուրդ են տալիս ընտրել ծաղկային, թարմ, բնական բույրեր։ Այս կանայք շատ լավ գիտեն իրենց արժեքը և երբեք չեն համաձայնի ինչ–որ հասարակ նվերի, նույնիսկ, եթե այն մաքուր սրտով նվիրեք: Եթե ​​որոշել եք ծաղկեփունջ ընտրել, ապա այն պետք է լինի շքեղ, եթե` օծանելիք, միայն թանկարժեք:

Երկվորյակ

Близнецы 8 марта

Երկվորյակ կանայք սիրում են ինքնատիպություն։ Նվերը պետք է գեղեցիկ լինի։ Երկվորյակներն ինքնուրույն են զարդեր ընտրում, ուստի աստղաբանները խորհուրդ չեն տալիս զարդեր գնել։ Երկվորյակ կանանց համար լավագույն նվերը կլինի սմարթֆոնը, նոութբուքը, էլեկտրոնային նոթատետրը, տեսախցիկը։ Կարելի է նվիրել նաև կոսմետիկա կամ լոգանքի անուշահոտ փրփուր:

Խեցգետին

Рак 8 марта

Խեցգետինների համար Մարտի 8-ի լավագույն նվերը կլինի այն, ինչը նրանք երկար ժամանակ կհիշեն։ Լավ անակնկալ կլինի ջրաշխարհ, լողավազան այցելության աբոնեմենտը, խոհանոցի տեխնիկան, կախազարդով շղթան, գեղեցիկ թևնոցը։ Նվերը կարելի է համալրել շուշանների կամ նարգիզների գեղեցիկ փնջով։ Խեցգետիններին զարմացնելու համար հարկավոր չէ թռչել օդապարիկով կամ վարդեր նվիրել։ Բավական է տոնական ընթրիք պատրաստել և նվիրել սիրելի օծանելիքը կամ զարդը: Խեցգետինները շատ են գնահատում զուգընկերոջ քնքշությունն ու ջերմությունը:

Առյուծ

Лев 8 марта

Առյուծ կինն ուրախ կլինի համատեղ գնումներ կատարել կամ որպես նվեր ստանալ գեղեցկության սրահի սերտիֆիկատ։ Առյուծները սիրում են գեղեցկությունը, ուստի զարդերը կլինեն Մարտի 8-ի լավագույն նվերներից մեկը։ Առյուծին կգոհացնի նաև մարզասրահի աբոնեմենտը, գեղեցիկ նկարն ու ռոմանտիկ ընթրիքը: Ծաղիկները նվերի հետ միասին կատարյալ ընտրություն կլինեն:

Կույս

Дева 8 марта

Այս նշանի տակ ծնված կանայք տանը ավելորդ բաներ չեն սիրում։ Նախքան նվեր ընտրելն անպայման հարցրեք, թե ինչի մասին են նրանք երազում։ Աստղաբանները խորհուրդ են տալիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ինչ-որ օգտակար և պրակտիկ իր նվիրել: Կարելի է ընտրել նորաձև պայուսակ, պլանշետ կամ ժամացույց։ Ծաղիկներից արժե նախապատվությունը տալ աստրաներին կամ մանուշակներին: Հիշեք, որ Կույս կնոջն ավելի շատ կուրախացնի գեղեցիկ և օրիգինալ շնորհավորանքը, քան որևէ համեստ նվերը։

Կշեռք

Весы 8 марта

Այս կանայք շատ են սիրում անակնկալներ, այնպես որ կարելի է գնել գեղեցիկ ու նրբաճաշակ իրեր: Գարնանային այս տոնի լավագույն նվերը կլինեն զարդերը, սակայն դրանք պետք է լինեն նրբաոճ։ Ծաղիկներից պետք է նախապատվությունը տալ վարդագույն վարդերին կամ մանուշակներին: Կշեռք ընկերուհուն ուրախացնելու համար կարելի է նվիրել մի իր, որը նրան կհաղորդի էլեգանտ ու տպավորիչ տեսք, օրինակ՝ նորաձև շարֆ, կոսմետիկա, օծանելիք։

Կարիճ

Скорпион 8 марта

Կարիճ կանանց համար շատ կարևոր է, որ նվերը պատրաստված լինի ի սրտե: Կարելի է նվիրել գեղեցիկ զարդեր, կոսմետիկայի հավաքածու, օդապարիկով թռիչք, ճանապարհորդություն կամ ռոմանտիկ ընթրիք։ Օծանելիք ընտրելիս նախապատվությունը պետք է տալ նուրբ, փոքր-ինչ քաղցր բույրերին: Վարդերի կամ շուշանների գեղեցիկ փունջը կգերի Կարիճ կանանց սիրտը։

Աղեղնավոր

Стрелец 8 марта

Աղեղնավոր կինը սիրում է այնպիսի նվերներ, որոնք ինքն իրեն չի կարող թույլ տալ, ուստի պետք է ինչ-որ օրիգինալ և յուրօրինակ բան նվիրել։ Ճամփորդությունը կլինի լավագույն տարբերակներից մեկը։ Կարելի է նվիրել նաև թանկարժեք օծանելիք, պլանշետ, արծաթյա զարդեր կամ թանկարժեք սպիտակեղեն: Եթե ​​նյութական նվեր եք փնտրում, թերթեք նորաձևության ամսագրերը, այնտեղ կգտնեք աքսեսուար կամ հետաքրքիր իր, որը կարելի է գնել առանց կասկածի, քանի որ Աղեղնավոր կանայք շատ ուշադիր հետևում են նորաձևությանը:

Այծեղջյուր

Козерог 8 марта

Այծեղջյուր կանայք սիրում են տարբեր նվերներ, այնպես որ կարելի է ընտրել նկար, գեղեցիկ ներքնազգեստ, պայուսակ, ոսկյա զարդ: Այծեղջյուրը հաճույքով ներկա կլինի իր սիրելի արտիստի համերգին։ Նրան կարելի է նվիրել կակաչների գեղեցիկ փունջ։ Քանի որ Այծեղջյուր կանայք կարիերիստներ են, նրանց հաստատ կուրախացնի թրեյնինգի կամ դասընթացի սերտիֆիկատը:

Ջրհոս

Водолей 8 марта

Ջրհոս կանայք պահանջկոտ չեն, ուստի Մարտի 8-ին նրանց կարելի է ուրախացնել ցանկացած նվերով։ Զարդերից լավագույն ընտրությունը կախազարդով կամ խաչով շղթան կլինի: Նրանք նախընտրում են ինքնուրույն գնել կոսմետիկա, ուստի պետք չէ նրանց համար կոսմետիկ որևէ միջոց ընտրել։ Գրքերը ևս հիանալի նվեր են, հատկապես եթե դա վեպ է, ֆանտաստիկ ժանրի գիրք կամ խոհարարական հանրագիտարան: Լողավազան կամ որևէ ժամանցի կենտրոն այցելությունը ևս շատ կուրախացնի նրանց:

Ձկներ

Рыбы 8 марта

Այս նշանի տակ ծնված կանանց կուրախացնեն թալիսմանները, զարդերը, թանկարժեք հագուստը կամ տեխնիկան: Կարելի է նվիրել նաև կոսմետիկա, նկար, խորհրդանշական արձանիկ։ Ձկներին անչափ կուրախացնի ձեր ձեռքերով պատրաստված ստեղծագործական նվերը կամ փոքրիկ մի բան, որը կարող է հաճելի հիշողություններ արթնացնել։ Նվերի լավ տարբերակ է նաև ձեր երկուսի լուսանկարներով կոլաժը: Որպես նվեր հարմար տարերակ են նաև խոհանոցային պարագաներն ու աքսեսուարները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով