ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ուղեցույց, որին պետք է հետևել երկրաշարժի ժամանակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, 2.4 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում