ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Արմեն Պետրոսյանի՝Մենչի կինը՝ Քրիստինան, նշում է ծննդյան տարեդարձը:
Загружается новость ... "Лево"
Այս առիթով շոումենն իր սոցցանցային հարթակում սիրելիի հետ լուսանկար է հրապարակել:
Իր Istagram-ի էջում տեղադրված լուսանկարում պրոդյուսերը և կինը ջերմ գրկախառնված են։
«Շնորհավոր ծնունդդ իմ կյանքի ամենակարևոր ընկեր: Ինձանից միշտ անպակաս լինես։ Սիրում եմ քեզ շատ», - գրել է Մենչը հրապարակմանը կից։
Ամուսնական զույգը հաճախ է իր ընտանեկան լուսանկարներով, նորություններով կիսվում համացանցում:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է ավելի քան 18 տարի: Նրանք երեք երեխա ունեն: Վերջերս, Արմենի և Քրիստինայի ավագ դուստրը՝ Էլինան, նշել է ծննդյան 18 ամյակը, ինչի առիթով հայրը դարձյալ լուսանկար էր հրապարակել և շնորհավորել աղջկան:
«Պապայի աղջիկ», - հրապարակմանը կից գրել էր նա:
Արմեն Պետրոսյանն ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:-0-