Հրապարակվել է ուժեղ կախվածություն առաջացնող մթերքների ցանկը
21.04.2022,
14:37
Հրապարակվել է առավել ուժեղ կախվածություն առաջացնող մթերքների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է առավել ուժեղ կախվածություն առաջացնող մթերքների ցանկը:
Լավ ծանոթ պատկեր` մենք որոշում ենք սրճարանում ուտել միայն մի կտոր պիցցա կամ քառորդ շոկոլադ, բայց չգիտես ինչու ուտում ենք ամբողջը, գրում է Хроника.инфо-ն` հղում անելով novosti-n-ին:
Ցավոք, դա տեղի է ունենում գրեթե բոլորի հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ սննդամթերքներ ավելի մեծ կախվածություն են առաջացնում, քան մյուսները: Վերջերս Կոլորադոյի համալսարանի գիտնականները լրջորեն ուսումնասիրել են այդ հարցը և կազմել են կախվածություն առաջացնող մթերքների ցանկ:
Այդ ցուցակում են` պիցցան, շոկոլադը, չիպսերը, բիսկվիտները, պաղպաղակը, տապակած կարտոֆիլը, ոչ դիետիկ գազավորված ըմպելիքները, չիզբուրգերները, թխվածքեղենը, ինչպես նաև պանիրը:
Պետք է նշել, որ պանիրն այս ցանկի միակ մթերքն է, որը չի դասվում խորը վերամշակում անցածների թվին, իսկ այ բեկոնը, որը ցանկի 11-րդ կետում է, հենց վերամշակված մթերք է: Այս ցանկից կարելի է հետևություն անել, որ առողջության համար վնասակար մթերքները մեծ քանակությամբ ճարպ են պարունակում:
Մյուս կողմից, բժիշկների նույն խումբը կազմել է նվազագույն կախվածություն առաջացնող մթերքների ցանկ: Առաջին տասնյակում են` վարունգը, գազարը, ընդեղենը, խնձորը, դարչնագույն բրինձը, բրոկոլին, բանանը, իշխանը, հնդկացորենն առանց յուղի և աղի, ինչպես նաև ելակը:–0–