410.74
4.03
387.71
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար (ՖՈՏՈ)

15:25
07 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում, գրում է «Медик-форум» պորտալը՝ հղում անելով Health News- ին:

Վիտամին C

Суп Овощи Брокколи Лук Порей Перец Питание

Սա ամենաուժեղ բնական միջոցներից մեկն է, որն աջակցում է մարդկանց՝ վիրուսներին դիմակայելու ունակությանը: Մասնագետների կարծիքով, այն ունի իմունոստիմուլյացնող հատկություններ. այլ կերպ ասած, վիտամինն ակտիվացնում է հակամարմինների արտադրության գործընթացը, որոնք օգնում են հետ մղել վիրուսների և բակտերիաների հարձակումները:

Ուսումնասիրություններն ապացուցում են այս դեղամիջոցի առավելությունները գրիպի դեմ պայքարում, որի ախտանիշները նման են COVID-19- ի դրսևորումներին: Նրանք խորհուրդ են տալիս պարբերաբար վիտամին C պարունակող սնունդ օգտագործել․ կիվի, բրոկկոլի, ծաղկակաղամբ, նարինջ, կիտրոն:

Ցինկ

гречка

Այս հանքանյութը զգալիորեն բարելավում է պաշտպանությունը վարակների դեմ: Պարզվել է, որ ցինկը թույլ չի տալիս, որ մրսածության վիրուսները կպչեն քթի լորձաթաղանթին, ինչպես նաև նվազեցնում է բորբոքային պատասխանի ինտենսիվությունը, ինչը լի է առողջության համար վտանգավոր հետևանքներով:

Էխինասեա

эхинацея цветы лечебные травы.jpg

Գիտնականները նշում են, որ այս բնական միջոցը խթանող ազդեցություն է գործում իմունային բջիջների վրա՝ դարձնելով նրանց ավելի արդյունավետ մարտիկներ օրգանիզմ մուտք գործող պաթոգեն միկրոօրգանիզմների և վիրուսների դեմ:

Մատուտակ

солодка лечебные травы.jpg

Կապիկների վրա փորձը ցույց է տվել, որ այս բուսական միջոցը օգնում է ուժեղ սուր շնչառական համախտանիշի՝ SARS- ի դեմ պայքարում:

Սխտոր

чеснок

Ամենից բացի, բնական հակավիրուսային մթերքների շարքին է դասվում նաև սխտորը: Այն օգտակար է թարմ ուտելիս. օրական մեկ կամ երկու պճեղը զգալիորեն ուժեղացնում է իմունային համակարգը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով