+14
Եղանակը Երևանում
Հայ

5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը

13:15
05 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ: Ինչու՞: Մասնագետները նշում են, որ երիտասարդությունը մեր ներսում է և կախված է ոչ միայն հոգեվիճակից, այլ նաև նրանից, թե ինչ ենք ուտում: Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակն ըստ woman-rules.ru-ի, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը:

1. Ածխաջրեր

Դրանց վնասի մասին միանշանակ խոսել չի կարելի, բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Եթե սննդակարգում գերակշռում են բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները, ապա խնդիրները չեն ուշանա: Սպիտակ հացը, մակարոնեղենը և կարտոֆիլը չպետք է կազմեն սննդակարգի հիմքը: Դրանք պարզ շաքարներ են պարունակվում, որոնք, չայրվելու դեպքում, կուտակվում են և դանդաղեցնում կոլագենի արտադրումը: Իսկ կոլագենը պատասխանատու է մեր դեմքի մաշկի գեղեցկության համար:

2. Շաքար

Քաղցրեղենի վնասի մասին մաշկաբանները մշտապես են խոսում: Գլյուկոզայի բարձր մակարդակը դանդաղեցնում է կոլագենի և էլաստանի արտադրումը, որոնք պահում են դեմքը երիտասարդ և առաձգական վիճակում: Երբ դրանց գոյացման արագությունը դանդաղում է, մաշկի վրա կնճիռներ են առաջանում: Ամենաիդեալական տարբերակն ընդհանրապես շաքարից հրաժարվելն է, չէ՞ որ երիտասարդությունն ու գեղեցկությունն ավելի թանկ են:

3. Շաքարափոխարինողներ

Ամենից հաճախ սրանք քիմիական են, որոնցից օգուտ չկա, իսկ վնասները մեծ են՝ դրանց չարաշահման դեպքում սննդարար նյութերը դանդաղ են հասնում մաշկին, և այն կնճռոտում է:

4. Ալկոհոլ

Այն ողջ վնասին, որ գործում է ալկոհոլն օրգանիզմի վրա, կարելի է նաև ավելացնել այն, որ այն քայքայում է արյունատար անոթները: Հատկապես դա նկատելի է դեմքի վրա, որտեղ մազանոթները հատկապես մանր են: Արդյունքում մաշկը ձեռք է բերում կարմրագույն երանգ, դառնում է այտուցված և կնճռոտ:

5. Սուր համեմունքներ

Դրանք ջրիկացնում են արյունը և ստիպում քրտինքին ավելի ինտենսիվ արտազատվել՝ միաժամանակ լայնացնելով անոթները: Արդյունքում դեմքին կարող է անոթացանց առաջանալ: Բայց դա վերաբերում է միայն նրանց, ովքեր չարաշահում են սուր համեմունքների օգտագործումը: Իսկ չափավոր օգտագործումը նույնիսկ օգտակար է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց