5 ամենակատարյալ ամուսիններն` ըստ կենդանակերպի նշանի

23.02.2022, 15:56
Որո՞նք են ամենակատարյալ ամուսիններն` ըստ կենդանակերպի նշանի
5 ամենակատարյալ ամուսիններն` ըստ կենդանակերպի նշանի

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր աղջիկ, ով պատրաստվում է ամուր և համերաշխ ընտանիք կազմել, հույս ունի, որ իր ընտրյալը լավագույնն է: Որոշ տղամարդիկ գերում են առաջին իսկ հայացքից, և միայն ավելի ուշ են բացահայտվում նրանց բացասական կողմերը։ Որոշների մեջ էլ շատ դժվար է բացահայտել կատարյալ զուգընկերոջ մասնիկները, քանի որ նրանց բարդ բնավորությունից «գլուխ հանելու» համար  շատ ժամանակ ու ջանք է անհրաժեշտ: Սակայն այն անիմաստ չվատնելու համար աստղագուշակներն առաջարկում են ուսումնասիրել ապագա ամուսնու վարքագիծը` ըստ կենդանակերպի նշանի, գրում է life.ru–ն։

Առաջին հորիզոնական – Կարիճ

Չնայած բարդ բնավորությանը,  կարիճները հաճախ դառնում են կատարյալ ամուսիններ: Նրանք շատ խելացի են, իսկ փորձը թույլ է տալիս նրանց հեշտությամբ դուրս գալ ցանկացած իրավիճակից` կրելով նվազագույն կորուստներ։ Ջրային տարերքի այս ներկայացուցիչները կարողանում են գերել ընդամենը երկու բառով, բայց մինչև կյանքի վերջ հավատարիմ են մնում իրենց զուգընկերուհուն։ 

Երկրորդ հորիզոնական – Երկվորյակ

Ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է հույսը դնել Երկվորյակների վրա։ Նրանք միշտ կատարում են իրենց խոստումները և կարողանում են օգնության հասնել։ Այս նշանի սիրելիները երբեք ոչնչի կարիք չեն ունենա, իսկ Երկվորյակները մշտապես պետք է համոզված լինեն, որ ամեն ինչ արել են իրենց կյանքի երկրորդ կեսի կարիքները հոգալու համար։

 - рис.1

Երրորդ հորիզոնական – Կշեռք

Կշեռքների ընտրյալը միշտ շրջապատված է հոգատարությամբ ու սիրով, և նրա քմահաճույքներն ակնթարթորեն կատարվում են: Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ծնված տղամարդիկ երբեք կոնֆլիկտի չեն գնում և փորձում են դուրս գալ ցանկացած վեճից՝ երբեմն նույնիսկ փոխզիջումների գնալով: 

Չորրորդ հորիզոնական – Խոյ

Խոյի հետ սկզբում հեշտ չի լինի, բայց ամեն դեպքում արժե ամուսնանալ նրա հետ։ Նման տղամարդկանց ծանր բնավորությունը սկզբում կարող է ճնշել ընտրյալին, սակայն Խոյերի ինքնավստահությունն ու հոգու ուժը վարակիչ են։ Նման ամուսնու կողքին ցանկացած կին ավելի լավն է դառնում, իսկ բոլոր հոգսերը դառնում են հաղթահարելի:

 - рис.2

Հինգերորդ հորիզոնական – Խեցգետին

Խեցգետինները սովորաբար շատ նրբանկատ են, արագ զգում են իրենց սրտի կնոջ տրամադրությունը և փորձում օգնել նրան ամեն հարցում։ Խեցգետիններն իրենց բնույթով շատ բարի և առատաձեռն են, նրանք իրենց շրջապատողներին, առավել ևս սիրելիին երբեք չեն թողնի դժվարության մեջ: Խեցգետինն իր կողակցին միշտ նվերներ է նվիրում, ինչից ցանկացած աղջիկ երջանկանում է։–0–