Հիանալի ըմպելիք բարեկազմ տեսք ունենալու համար

05.07.2019, 19:45
Ներկայացնում ենք հիանալի ըմպելիքի բաղադրատոմս որովայնի ճարպն այրելու և բարեկազմ տեսք ունենալու համար։
Հիանալի ըմպելիք բարեկազմ տեսք ունենալու համար
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք հիանալի ըմպելիքի բաղադրատոմս որովայնի ճարպն այրելու և բարեկազմ տեսք ունենալու համար։

Վիճակագրական տվյալներով, վերջին երեք տասնամյակում գրանցվում է ճարպակալման տեմպերի 40 տոկոսանոց աճ։ Մարդիկ սկսել են հաճախ դիմել բնական միջոցների ճարպակալման հետևանքները վերացնելու համար, գրում է fithacker.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Փորձագետները նշում են, որ մարմնի բնական հավասարակշռությունը վերադարձնելու առաջին քայլը նիհարելն է։ Նրանց խոսքով, մարմինը կվերադառնա նորմալ քաշի, երբ այն լինի առողջ և հավասարակշիռ, ու դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ միրգը, բանջարեղենն ու խոտաբույսերն օգտագործվում են մարմնի հավասարակշռությունը վերականգնելու համար։

 Բաղադրատոմս

Այս ըմպելիքը նպաստում է քաշի կորստին։ Այն բաղկացած է մեկ սառեցված և հասած բանանից, մեկ ճաշի գդալ քերած կոճապղպեղից, մեկ բաժակ սառեցված հապալասից, երկու ճաշի գդալ թարմ աղացած կտավատի սերմերից, կես բաժակ սպանախից և մի փոքր սառույցից։ Անհրաժեշտ է պարզապես խառնել բոլոր բաղադրիչներն, և այս առողջարար կոկտեյլը կարող է փոխարինել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը։ –0–