412.75
5.12
388.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները

14:38
19 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ում արդեն մոտ 160 000, իսկ Մեծ Բրիտանիայում արդեն մոտ 100 000 հղի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ որևէ վտանգ կամ բացասական ազդեցություն նրանց մոտ չի գրանցվել:  Հղիները պատվաստվել են հղիության տարբեր ժամկետներում: Նրանցից շատերն արդեն ծննդաբերել են, իսկ վատ ելքերի մասին դեռ ինֆորմացիա չկա:

Загружается новость ... "Лево"

Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կանանց պատվաստվել նույնիսկ հղիության ժամանակ՝ COVID-19-ի պատճառով առաջացող բարդություններից խուսափելու համար:

Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի խոսքով էլ իր մոտ հաշվառված հղիներից միայն մեկն է այս պահի դրությամբ պատվաստված: Նա պատվաստվել է հղիության 22-23 շաբաթից հետո, երբ պտղի ներքին օրգանների զարգացումն արդեն ավարտված էր:

«Դեռևս այդ մեկ դիտարկումն է, որ ես ունեմ, բայց պետք է ասեմ, որ իրեն սփյուռքահայ ամուսինն է հորդորել, որպեսզի պատվաստվի: ԱՀԿ-ն այսօր ասում է, որ հստակ, վերջնական տվյալներ հավաքագրված չեն, բայց հղիներին ևս հորդորում են պատվաստվել, իհարկե՝ ռիսկերը գնահատելով», – ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը, պատվաստումը վարակից պաշտպանում է թե´ հղի կնոջը, թե´ նրա երեխային, ում ևս փոխանցվում են պաշտպանիչ հակամարմինները:

«Կան հստակ ցուցումներ, թե որ պատվաստանյութով, ինչ ժամանակահատվածում և որ դեպքերում է պետք պատվաստվել: Եվ այո, ամենամեծ թիվը, որտեղ հղիները պատվաստվել են, դա ԱՄՆ-ն է՝ 160 000: Եվ ամենակարևորն է, որ այդ խումբը պատվաստվել է հղիության տարբեր ժամանակահատվածներում, և որևէ վնասակար ազդեցություն չի գրանցվել», – ասաց մասնագետը:

Փորձագետները նսև նշեցին, որ աշխարհում 250 000-ից ավել հղի է պատվաստվել:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում