Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու և կնոջ լուսանկարը (ՖՈՏՈ)
21:37
04 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 մարտ./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու և կնոջ լուսանկարը։
Հիշեցնենք, որ այսօր լույս աշխարհ է եկել նրա և Բեթի Վարդանյանի առաջնեկը` Համլետ Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանը որդուն անվանակոչել է իր հայրիկի անունով։
«Փոքրիկի Միկին ծնվեց։ Բոլորն իրենց շատ լավ են զգում։ Սուպեր երջանիկ ծնողներ։ Կարծում եք ապագա ֆուտբոլի՞ստ է», – գրել է Մխիթարյանը Facebook–յան իր էջում`հրապարակելով լուսանկար։–0–
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը