Հայտնի է սուրճի օգտակար չափաբաժինը
13.11.2019,
18:39
Հայտնի է սուրճի օգտակար չափաբաժինը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ օրական վեց բաժակ սուրճը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում:
Գիտնականները 2006-2016 թթ.-ներին վերլուծել են 38-73 տարեկան գրեթե 500 հազար բրիտանացիների առողջության մասին տվյալները: Նրանցից հետաքրքրվել են նաև` խմում են նրանք սուրճ, թե ոչ, և եթե խմում են, ապա ինչ հաճախականությամբ: Արդյունքում հայտնաբերվել է, որ սուրճի սիրահարների շրջանում նկատվում է վաղաժամ մահվան վտանգի նվազում: Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ սուրճ է օգտագործվում:
Այն մարդկանց շրջանում, ովքեր ամեն օր օգտագործում են մինչև 8 գավաթ սուրճ, նկատվում է մահվան վտանգի մինչև 14 տոկոսի նվազում: Օրական մինչև 6 գավաթ սուրճ օգտագործողների շրջանում այդ վտանգը նվազում է մինչև 16 տոկոս:Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ սուրճը պետք է ներառվի օգտակար մթերքների ցանկում:-0-