414.34
4.83
386.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է դարձել, թե որ վիտամին D–ն է ավելի օգտակար

20:25
30 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ,30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Սուրեյի համալսարանի գիտնականները հայտնում են, որ D2 և D3 վիտամինները հավասարապես օգտակար չեն օրգանիզմի համար։ Այդ մասին գրում է lenta.ru–ն` հղում անելով Medical Xpress պարբերականին։

Загружается новость ... "Лево"

Մասնագետները հետաքրքրվել են այն հարցով, թե որքանով արդյունավետ են օգտագործվում օրգանիզմում ստացված D վիտամինի տարբեր ձևերը։ Դրա համար գիտնականները երկու ձմեռվա ընթացքում ուսումնասիրել են Հարավային Ասիայի և Եվրոպայի 335 տարբեր կանանց։ Գիտափորձի մասնակիցներին բաժանել են հինգ խմբերի, յուրաքանչյուրը ստացել է (D2 և D3 վիտամիններով) հյութ կամ քաղցրաբլիթ, կամ էլ պլացեբո։

Փորձագետները հայտնաբերել են, որ D3 վիտամինը կրկնակի լավ է յուրացվում, քան D2–ը։ Հյութի կամ քաղցրաբլիթի միջոցով D3 վիտամին ընդունած կանանց մոտ դրա պարունակությունը 12–շաբաթյա ուսումնասիրությունից հետո 75 և 74 տոկոսով ավելի էր, քան նրանց մոտ, ովքեր նույն մթերքների միջոցովD2 վիտամին էին ստացել։

Ներկայում աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես, ԱՄՆ–ի կառավարական գերատեսչությունների մեխ մասը կարծում է, որ D վիտամինի երկու ձևերն էլ համարժեք են։ D2 վիտամինն ունի բուսական ծագում և մարդու օրգանիզմում հայտնվում է միայն սննդի հետ, մինչդեռ D3–ը կարող է մաշկում սինթեզվել նույնիսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, ինչպես նաև օրգանիզմում ստացվել կենդանական ծագման սննդի հետ։

D վիտամինն առանցքային դեր է խաղում կալցիումի ներծծման և ոսկրահյուսվածքի աճի խթանման կարգավորման գործում։ Ապացուցված է դրա արդյունավետությունը կրծքագեղձի, հաստ աղու և շագանակագեղձի քաղցկեղի, ինչպես նաև ճարպակալման, սրտի հիվանդությունների և դեպրեսիայի կանխարգելման հարցում։ Նաև նշվում է, որ D վիտամինը փոխազդում է երկարակեցության գեների հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել