ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ գիտնականներ պարզել են միջերկրածովային դիետայի գլխավոր բաղադրիչը։
Այն նպաստում է գլխուղեղի բնականոն աշխատանքին, հաղորդում է
telegraf.com.ua–ը։
Загружается новость ... "Лево"
Այսպես, ձիթապտղի ձեթի օգտագործումը թույլ է տալիս պահպանել հիշողությունը և ուսման նկատմամբ ունակությունը, ինչպես նաև նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ գլխուղեղում առաջացող նյութերի ձևավորման հավանականությունը։
Ձիթապտղի ձեթն արգելակում է նաև գլխուղեղում բորբոքային պրոցեսների զարգացում, ինչպես նաև արագացնում է տոքսիններից բջիջների ինքնամաքրման գործընթացը։
Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Annals of Clinical and Translational Neurology ամսագրում։ –0–