ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, որ դիմահարդարման համար նախատեսված 10 կոսմետիկ միջոցներից 9–ը վարակված են պոտենցիալ մահաբեր մանրէներով։ Խոսքը աղիքային ցուպիկի և ստաֆիլակոկի մասին է։
Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է
medikforum.ru–ն, հղում անելով BBC-ին, մասնագետները մանրադիտակով զննել են կոսմետիկ պայուսակի մի քանի միջոցներ` շրթներկ, շուրթերի փայլ, աչքի մատիտ, թարթչաներկ, տոնային կրեմը քսելու համար նախատեսված սպունգեր ու վրձիններ։
Պարզվել է, որ ամենավտանգավորը հենց սպունգերն են։ Ընդ որում դա վերաբերում է ինչպես օգտագործված, այնպես էլ նոր սպունգերին, որոնց վրա մարդու համար վտանգավոր մանրէների քանակն ավելի քան մեկ միլիոն է մեկ միլիմետրի վրա, ինչն ավելի շատ է, քան այլ կոսմետիկ միջոցների վրա հայտնաբերված մանրէները։
Գիտնականներն անցկացրել են հարցում և պարզել, որ կոսմետիկ սպունգերի 93%–ը երբեք չեն լվացվել ու չեն մաքրվել, նույնիսկ եթե դրանք ընկել են գետնին օգտագործման ժամանակ։ Մասնագետները հիշեցրել են, որ այդ սպունգերը ստեղծում են կատարյալ միջավայր մանրէների բազմացման համար այն պատճառով, որ դրանց վրա մնում է խոնավություն և տարբեր սննդանյութեր։–0–