ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի խոշորագույն Ryanair Holdings Plc բյուջետային ավիափոխադրողը մտադիր է հուլիսի 1–ից վերսկսել չվերթերի 40%–ը, որը կծածկի մինչև ճգնաժամը գործող երթուղային ցանցի 90%–ը։
Օդանավի անձնակազմը և ուղևորները պարտավոր կլինեն դիմակ կրել օդանավում։ Օդանավում կմատուցվեն միայն նախուտեստներ և հյութեր, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Օդանավում ֆինանսական գործարքները կկատարվեն անկանխիկ։ Ավիաընկերությունը միջոցներ կձեռնարկի զուգարանի հերթերից խուսափելու համար։
Մարտի կեսերից, երբ ուժի մեջ մտան թռիչքների սահմանափակումները, Ryanair–ը օրական կատարում էր 30 չվերթ Իռլանդիայի, Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի միջև։
Ryanair–ը կշարունակի փոխգործակցել առողջապահական պետական ծառայությունների հետ` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։
Ryanair–ի բաժնետոմսերը երեքշաբթի թանկացել են 2,3%–ով։ Տարեսկզբից բաժնետոմսերի գինը նվազել էր 38%–ով։–0–