Հայերենը Կիպրոսում ամենատարածված լեզուներից մեկն է

08.01.2025, 17:35
Հայերենը Կիպրոսում ամենատարածված լեզուներից մեկն է։ Կղզու բնակիչները խոսում են 32 լեզվով
Հայերենը Կիպրոսում ամենատարածված լեզուներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայերենը Կիպրոսում ամենատարածված լեզուներից մեկն է՝ ըստ Կիպրոսի վիճակագրական ծառայության (CyStat) հրապարակած տվյալների։

Պարզվել է, որ կղզու բնակիչները խոսում են 32 լեզվով, գրում է «Европа-Кипр» պորտալը։ Ամենատարածվածը հունարենն է։ Շփման համար այն օգտագործում է բնակչության 79,46%-ը՝ 733 732 մարդ։

Լավագույն եռյակում ընդգրկվել է անգլերենը (գործարար հաղորդակցության կամ պետական ​​կառույցների հետ շփումների լեզուն), անգլերեն խոսում է երկրի 44482 բնակիչ, ինչպես նաև ռուսերեն՝ 21642 մարդ։

Բացի այդ, Կիպրոսում խոսում են արաբերեն, ռումիներեն, բուլղարերեն, հինդի և ֆիլիպիներեն, ինչպես նաև ուկրաիներեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն և լեհերեն: Հայերեն խոսում է 1067 բնակիչ։

Ինչ վերաբերում է Կիպրոսի անձնագիր ունեցողներին (բնիկ և կիպրական անձնագրով օտարերկրացիներ), ապա նրանց թիվը 719252 է։ Նրանցից 635-ը խոսում են հայերեն։