412.9
5.07
388.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում փոփոխվել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների կարգը

19:50
09 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում փոփոխվել է վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։

«Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։

Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝

«A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։

«C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

«Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, և հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում