«Հայաստանում ես տանն եմ»․ Նատալյա Եպրիկյանը կարանտինն անցկացնում է Հայաստանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
16:00
21 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի դերասանուհի «Comedy Woman» հաղորդման մասնակից և հեղինակ Նատալյա Եպրիկյանը իր կարանտինն անցկացնում է Հայաստանում։
Загружается новость ...
"Право"
«Вечерний Ургант» հաղորդման ժամանակ հաղորդավար Իվան Ուրգանտը տեսազանգով կապվել է նրա հետ։ Դերասանուհին պատմել է, որ չի կարողանում հեռանալ Հայաստանից։ Նա Հայաստան է եկել մի քանի օրով, որից հետո պետք է գնար Վրաստան, սակայն սահմանները փակվել են և Եպրիկյանը մնացել է Հայաստանում։
Ուրգանտը նրան շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ ասելով, որ նա այն տանը չի նշել, ինչին դերասանուհին պատասխանել է․
«Ես արդեն չեմ կարող ասել, որ տանը չեմ։ Ես Հայաստանում եմ»։
Եպրիկյանը պատմել է, որ գտնվում է Ջերմուկում, դատարկ հյուրանոցում, որտեղ մի քանի օր առաջ հարսանիք է եղել։ Նա նաև ասել է, որ տնից դուրս գալու և ջրվեժը տեսնելու համար նա տեղաշարժման ձևաթուղթ է լրացրել։
«Ես այդպիսի 80 հատ թուղթ ունեմ»,- կատակել է դերասանուհին։
Եպրիկյանը իր Instagram-յան էջում պարբերաբար տեղադրում է Հայաստանում՝ հիմնականում Ջերմուկում և Դիլիջանում արված նկրներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1401 դեպք, առողջացել է 609 մարդ, 24-ը, ցավոք, մահացել են: -0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում