Հայաստանցին փորձել է 11 մլն ռուբլու անմշակ ոսկի տեղափոխել Յակուտիայից

04.03.2020, 13:24
Հայաստանցին փորձել է 11 մլն ռուբլու անմշակ ոսկի տեղափոխել Յակուտիայից
Հայաստանցին փորձել է 11 մլն ռուբլու անմշակ ոսկի տեղափոխել Յակուտիայից
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Յակուտիայում ԱԴԾ վարչության աշխատակիցները հայաստանցուց առգրավել են 11 մլն ռուբլու անմշակ ոսկի, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչության մամուլի ծառայությանը։

Загружается новость ... "Лево"

Վարչության աշխատակիցները տեղեկատվություն են ստացել, որ հայաստանցին նախատեսում է Յակուտիայից դուրս բերել ոսկու` վաճառքի նպատակով։

«2020թ.–ի փետրվարի 27–ին Ներյունգրի քաղաքում խուզարկվել է հայաստանցու տրանսպորտային միջոցը, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 կգ անմշակ ոսկի։ Թանկարժեք մետաղի արժեքը, ՌԴ ԿԲ–ի գնանշմամբ, կազմել է մոտ 11 մլն ռուբլի», – նշել են մամուլի ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ։

«Թանկարժեք մետաղը կվերադարձվի պետությանը», – նշել են վարչությունից։–0–