ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին նկարահանվել է անկեղծ ու գայթակղիչ ֆոտոշարքում L'Officiel Italia նորաձևության ամսագրի համար, գրում է lenta.ru–ն։
Ֆոտոշարքի լուսանկարներից մեկը հրապարակվել է Բելուչիի Instagram–ի էջում։
Սև ու սպիտակ լուսանկարում 55–ամյա գեղեցկուհին կրում է Gucci–ի պիջակ` գոտիով։ Բելուչին նաև կրում է Dolce Gabbana–ի բոդի` թափանցիկ դետալներով և բարակ ձեռնոցներ` «սագի տոտիկներ» զարդանախշով։ Մոդելի մազերը թափված են դասական ոճով։ Նշվում է, որ ֆոտոշարքի հեղինակը հայտնի fashion լուսանկարիչ Պատրիկ վան Մալդերն է։–0–
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր
Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել