Հարսանեկան զգեստ և նոր պատմություն. Աննա Դովլաթյանը կլորիկ փորիկով ֆոտոշարք է ներկայացրել (ՖՈՏՈ)
04.06.2020,
14:58
Հարսանեկան զգեստ և նոր պատմություն. Աննա Դովլաթյանը կլորիկ փորիկով ֆոտոշարք է ներկայացրել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դերասանուհի Աննա Դոլվաթյանը չի դադարում զարմացնել իր գեղեցիկ ֆոտոշարքերով:
Загружается новость ... "Лево"
Օրերս դերասանուհին Instagram-ի էջում նոր ֆոտոշարքով է ներկայացել. նա գեղեցիկ հարսանեկան զգեստ է կրում:
«Ժամանակն է գրելու նոր պատմություն»,- գրել է մայրանալու պատրաստվող Աննա Դովլաթյանը:
Ֆոտոշարքում նա եթերային հարսանեկան զգեստ է կրում, իսկ լուսանկարներից մեկում էլ ներկայացել է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ:
«Կանացի փխրուն սիրտը ադամանդի է վերածվում, երբ սիրում է հերոսի»,- գրել է նա ամուսնու հետ լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ դերասանուհին հղիության վերջին եռամսյակում է: -0-